Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել են Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իլյա Երկրորդին ընդունելության համար և նրան փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հարգանքներն ու ջերմ ողջույնները: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Գիտեմ, որ վրաց ժողովուրդը պատրաստվում է տոնել այդ հոբելյանը: Դուք ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում ու աշխարհում վայելում եք բարձր հեղինակություն, հետագա գահակալման ընթացքում մաղթում եմ նորանոր հաջողություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ այսօրվա մարտահրավերներից մեկը նաև ինքնության, ավանդույթների պահպանման և զարգացման խնդիրն է: «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին և մեր համընդհանուր արժեքներին: Վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու իմ պաշտոնական այցը նոր մակարդակի կբարձրացնեն հայ-վրացական փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: Վրաստանի կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք արդյունավետ բանակցություններ, քննարկել ենք մի շարք հարցեր եղբայրական մթնոլորտում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Վրաստանի իշխանությունների և վրաց եկեղեցու կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ և վրացի ժողովուրդների կյանքում: Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները ունկնդրել են Իլյա Երկրորդի հեղինակած հոգևոր երաժշտության ստեղծագործություններից մեկ
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55