Ժամանակավոր, համաձայնության կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը, որը քվեարկվելու է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:
Ծրագրում ասվում է, որ ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:
«Այս իմաստով առանցքային նշանակություն ունի իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ դարձավ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում»,- նշված է ծրագրում:
Կառավարությունը ծրագրում կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինեն իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով Կառավարությունը անհրաժեշտ է համարում իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ:
Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ առաջին կետով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի:
Նշենք, որ այժմ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական և ռեյտինգային ընտրակարգերով: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կազմվում է 13 ընտրական տարածք՝ 4-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից, և մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար:
Ընտրական օրենսգրքի փոփոխության մյուս կետով Կառավարության ծրագրում առաջարկվում է ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով:
«Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով»,- ասվում է ծրագրում:
Ներկայիս Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և առ այդ պահն անձը հաստատող որևէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում են տվյալ ընտրողի լուսանկարը, ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը և կանաչ նշան: Այն դեպքում, երբ էկրանին հայտնվում է կանաչ նշան, ընտրողը ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը:
Նիկոլ Փաշինյանը դեռևս ապրիլի 15-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին էր խոսել մատնահետքերի համակարգի մասին:
«Մատնահետքերի այն համակարգերին, որ հիմա գործում են Հայաստանում, մի գործողություն ենք ավելացնելու: Դուք գիտեք, որ ԵՄ ճնշման տակ մատնահետքերի համակարգը դրվեց, բայց ի՞նչն է թերությունը: Այդ համակարգերը իրար միացված չեն, որևէ մեկը, երբ մատնահետք է դնում, միայն այդ տեղամասի համակարգն է գրանցում, եթե այլ տեղամաս գնա, համակարգը նրան կգրանցի որպես չքվեարկած։ Պետք է այնպես անենք, որ բոլոր տվյալները միացնենք մի բազայի մեջ, որ այդ սարքերը միանան իրար»,- ասել էր Ն. Փաշինյանը։
Կառավարության ծրագրում ասվում է, որ նաև պետք է օրենքով երաշխավորվի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին:
«Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում»,- նշված է ծրագրում:
Ոստիկանությունում ընտրությունների ժամանակ խախտումների դեմ պայքարի առանձնացված ստորաբաժանում չի գործել:
Կառավարության ծրագրում նաև ասվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։
12:36
12:21
12:04
11:51
11:15
10:55
10:44
10:19
10:04
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
11:15 27.06.25
10:04 27.06.25
10:44 27.06.25
10:55 27.06.25
11:51 27.06.25
12:21 27.06.25
10:19 27.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03