Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հարցազրույց է տվել Լայպցիգի «Leipziger Volkszeitung» օրաթերթի գլխավոր խմբագիր Յան Էմենդյորֆերին: Այս թերթը պատկանում է «Madsack» լրատվության միջոցներ տպագրող հրատարակչական կոնցեռնին, որի օրաթերթերը տարվա մեջ ունեն 2,5 միլիոն ընթերցող:
Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Հայաստանում վերջին ներքաղաքական զարգացումներին` կարևորելով իշխանությունների ձգտումը բարեփոխումների հետևողական ապահովման գործում: Խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին` Աշոտ Սմբատյանն ընդգծել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային ռազմավարական հարաբերությունների նշանակությունը, որոնց զուգահեռ զարգանում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ փոխշահավետ համագործակցությունը: