Հունիսի 2-ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ. բեմում կլինի «Ալադդինը և նրա կախարդական լամպը» ներկայացումը:
Բեմականացման և բեմադրության հեղինակ, ՀՀ վաստ. արտիստ Վերոնիկա Սարոյանը խոստովանում է, որ առաջին անգամ է մանկական ներկայացում բեմադրում: «Մեր ներկայացման հիմքում արաբական ժողովրդական հեքիաթն է, այլ ոչ Դիսնեյի հայտնի մուլտֆիլմի պատմությունը: Հուսով ենք` փոքրիկներին դուր կգա այն: Դստերս` Դիանան, արդեն հասցրել է սիրել հեքիաթի բոլոր հերոսներին. նա անգամ երազանք է պահել` խաղալ հերոսուհիներից մեկի դերը…»:
Վ. Սարոյանի փոխանցմամբ` թերևս ամենախստապահանջ հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար հետաքրքիր լուծումներ են գտել. «Եթե անկեղծ, հեշտ բան չէ հեքիաթ բեմադրելը, քանի որ քաջ գիտակցում ես` գործ ունես երեխայի հետ. նրան չես խաբի: Այստեղ կարևոր է նաև բեմի տեխնիկական հագեցվածությունը, և մենք փորձեցինք ստանալ հնարավորն ու անհնարինը. բեմում կգործի շատրվան, որից ջուր կհոսի, ադամանդներ ու ոսկիներ կթափվեն…»:
Բեմադրիչը շեշտում է, որ իրենց հեքիաթում բարին է հաղթում.
«Մեր հեքիաթը դաստիարակչական բնույթ ունի: Այն սովորեցնում է լինել ընկերասեր, բարի ու հնարամիտ»:
Նշենք, որ ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները: Ներկայացման բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, երաժշտական ձևավորումը (երգերի խոսքերի հեղինակ)` Վերոնիկա Սարոյանը, պարերը`Նունե Կիրակոսյանը, զգեստները`Ինեսա Սևունցը:
______________
Ռուսական թատրոնի մամուլի ծառայություն
Լուսանկարը` Ռոբերտ Ասատրյանի
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03