Սինգապուրի իշխանությունները առավելագույն ջանքեր են ներդնում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն արդյունավետ նախապատրաստելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «Շանգրի լա երկխոսություն» անվտանգության հարցերով համաժողովում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ն Էն Հենը:
«Այս գործընթացին ներգրավված են տարբեր գերատեսչություններ»,- ասել է նա: «Շատերը մեր կատարած աշխատանքի համար շնորհակալություն են հայտնում, իսկ ես ինքս դա ընկալում եմ որպես հաստատում, որ նախապատրաստության գործընթացը անհրաժեշտ ուղղությամբ է ընթանում»,- նշել է նա:
Ն Էն Հենը նշել է, որ «այլ երկրների գործընկերների հետ այսօր ճաշի ժամանակ քննարկել է նաեւ պատրաստվող գագաթնաժողովը: Չնայած տարբեր վերապահումներին ու կասկածներին, բոլորը դրական են արտահայտվում ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջեւ հանդիպում անցկացնելու ծրագրերի մասին»: «Երկխոսությունը կառուցողական եւ կոնկրետ առաջքայլ է»,- հավելել է գերատեսչության ղեկավարը:
Ուրբաթ Թրամփը դարձյալ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը կկայանա հունիսի 12-ին Սինգապուրում: Սպիտակ տան տերը միաժամանակ նշել է, որ Վաշինգթոնը մտադիր չէ գագաթնաժողովի ժամանակ Փհենյանի հետ որեւէ փաստաթուղթ ստորագրել: Նրա խոսքով՝ ինքը նաեւ չի ցանկանում երկխոսության կարգավորման հեռանկարների ֆոնին այլեւս օգտագործել Հյուսիսային Կորեայի նկատմամբ «առավելագույն ճնշում» տերմինը
12:02
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03