Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունից:
Ողջունելով ներկաներին` նախարար Սուրեն Պապիկյանն արձանագրել է, որ հանրապետությունում թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված մթնոլորտը յուրաքանչյուրիս պարտավորեցնում է սեփական գործունեության առանցքը դարձնել ՀՀ սահմանադրությամբ և օրենքով մեզ վերապահված լիազորությունները: Անդրադառնալով ՏԻՄ գործունեության հաշվետվողականությանն ու թափանցիկությանը՝ նախարարը շեշտել է, որ հարկահավաքության և սեփական միջոցների կուտակման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը այսուհետ պետք է առավելագույնս բաց և հասանելի լինի համայնքի յուրաքանչյուր բնակչի համար։ Խոսելով սուբսիդավորման նոր ձևաչափի և դրա միջոցով համայնքների տարբեր ոլորտները զարգացնելու հնարավորությունների մասին` նախարարը նաև տեղեկացրել է, որ ՏԿԶՆ-ի կողմից նախաձեռնվել է օնլայն տեղեկատվական հարթակ ձևավորելու գործընթաց, որտեղ տարվա կտրվածքով համայնքները կներկայացնեն օտարման ենթակա հողերը և անշարժ գույքը։ Սուրեն Պապիկյանը խոսել է նաև Կոտայքի մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարների, Ծաղկաձոր քաղաքից զատ մարզի մյուս համայնքներում ևս զբոսաշրջությունը զարգացնելու անհրաժեշտության, ինչպես նաև համայնքների կողմից պատրաստի ներդրումային փաթեթներ ունենալու կարևորության մասին։
Իր հերթին, Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման պատասխանատու գործն իրեն վստահելու համար և ամրագրել, որ իր գործունեության հիմնական մեխը Կոտայքի մարզում լինելու է մարզի բնակիչների վերափոխումը ՀՀ քաղաքացու։ Նորանշանակ մարզպետը համայնքապետերին և մարզպետարանի աշխատակազմին հորդորել է առավելագույն հասանելիություն ապահովել քաղաքացիների համար, որպեսզի այսուհետ չլինի չարձագանքված կամ չլսված որևէ խնդիր կամ պահանջ:
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02