Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է ըստ նախանշված օրակարգի: «Արմենպրեսի» հաղորդմամբ` հունիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ վավերացման հարցում անհանգստանալու կարիք չկա:
«Հունիսի 1-ից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն անցել է ժամանակավոր հիմքով իրականացման: Այս պահին համաձայնագրով նախատեսված դրույթների 80 տոկոսը ուժի մեջ են մտնում: Վավերացման գործընթացը Եվրամիության անդամ երկրներում ընթանում է ըստ նախանշված օրակարգի: Որոշ անդամ երկրներ արդեն վավերացրել են այդ համաձայնագիրը, իսկ մյուսները բավականին առաջադիմել են այդ գործընթացում: Հուլիսին Եվրոպական խորհրդարանը կանցկացնի քվեարկություն:
Եվ, հետևաբար, պետք է վստահ լինել, որ համաձայնագիրը Եվրոպայի Միության բոլոր անդամների կողմից պատշաճ սահմանված ժամկետում կվավերացվի»,- ընդգծեց Սվիտալսկին և հավելեց, որ այսօր` Եվրոպայի օրը, լավ առիթ է դա տոնելու:
2017 թվականի նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ: ԵՄ երկրներից համաձայնագիրն արդեն վավերացրել են Լատվիան, Լիտվան, Էստոնիան: Ներքին ընթացակարգերով անցկացրել և վավերացրել է նաև Հայաստանը:
13:37
13:22
13:06
12:45
12:23
12:09
11:46
11:33
11:16
11:02
10:38
10:15
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
23:41
23:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23