Թագուհի Թովմասյանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի պահպանի լրատվական դաշտի թիվ մեկ շանտաժիշտի ու մուտիլովչիկի իր առաջատար դիրքը և պատրաստ է հանուն այդ կոչման` դիմել ամենակեղտոտ, սադրիչ և ազգադավ քայլերի: Պետական տարբեր գերատեսչությունների, տարատեսակ պաշտոնյանների վրա շառ անելուց, մարդկանց անհատականի մեջ քիթը անհարկի խոթելուց ու այդ ամենի արդյունքում մշտապես անհաջողության մատնվելուց ու վերջին ձևով խայտառակվելուց հետո, այս անգամ Թովմասյանը իր կարճ խելքով եկել է մի «դարկազմիկ» եզրահանգման որոշելով, որ օրեցոր անկում ապրող և վերջին շրջանում մեր քաղաքացիներին անընդմեջ հիասթափեցնող իր թերթի ու կայքի վարկաբեկված հեղինակության վարկանիշը զրոյից մի փոքր բարձրացնելու համար` ամենահարմար թիրախը ՀՀ ՊՆ-ն է` ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի: Տպավորություն է ստեղծվում, որ ՊՆ-ի հանդեպ տածած կույր ատելությունն ու չարդարացված աբիժնիկությունը այս աղջկան ի վերջո հասցնելու են հոգեկան խանգարման: Հարգելի Թագուհի կան ընդունված նորմեր, որոնք խախտելը առնվազն անբարոյականություն է, աշխարհի ցանկացած քաղաքակիրթ երկրում չգրված էտիկետով երբեք հրապարակավ չեն քննադատում տվյալ երկրի ՊՆ նախարարին և այս անժխտելի փաստն առավել ևս պետք է անընդունելի լինի մեր պես պատերազմական վիճակում գտնվող երկրում, իսկ քո դրսևորած անհասկանալի վարքագիծն ու ընտրած ճղճիմ ու որևէ տրամաբանությունից զուրկ գործելաոճը ունի միայն մեկ բացատրություն` ջուր լցնել ազերիների ջրաղացին և վայրահաչելու ու զվարճանալու հերթական շարժառիթ հանդիսանալ: Ես կարծում եմ, որ մեր հասրակության կողմից պետք է խստագույնս դատապարտվի ու պարսավանքի արժանանա` մեր հերոսաբար զոհված քաջերի, ինչպես նաև առողջական և սոցիալական խնդիրներ ունեցող զինվորների անվան վրա կառուցված էժանագին շոուի ցանկացած դեպք: Իսկ եթե Թագուհին իրոք մտահոգ է մեր զինվորների առողջությամբ և կենցաղային պայմաններով, ապա ավելի խելամիտ ու այս պարագայում նաև ընկալելի կլինի, եթե ինքն ու իր աշխատակիցները փորձեն գոնե մեկ անգամ մի փոքրիկ օգնություն և ուշադրություն տրամադրեն նմանատիպ խնդիրներ ունեցող որևէ զինվորի կամ զոհվածի ընտանիքի: Բայց քանի որ նման քայլի հազիվ թե ականատես լինենք, ապա կոչ եմ անում Թագուհուն, որպեսզի չթունավորի մարդկանց կյանքը, իզուր տեղը ոտնատակ չընկնի ու ավելորդ անգամ չվարկաբեկվի: Եվ վերջում տեղյակ պահեմ Թագուհուն, որ ի դեմս մեկ այլ հայտնի շառ անողի` «Հրապարակի» Արմինեի ձեռք բերել շատ կատաղի և վտանգավոր մրցակցի, ով ևս արդեն տևական ժամանակ ա, որ ապարդյուն կերպով ու նույնատիպ ջղաձգումներով փորձում ա գործից «ազատել» Սեյրան Օհանյանին, սակայն Արմինեին կանդրադառնամ հաջորդ անգամ:շ
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02