Չի կարող ոլորտն ազատվել հարկերից, անգամ եթե դա բերում է թանկացումների: Այլապես պետք է հրաժարվել բանակ, ոստիկանություն ու ուսուցիչ պահելուց:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց գյուղատնտեսության նորանշանակ նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ որոշ տնտեսագետներ դեմ են արտահայտվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «թալանչիների և կոռուպցիոներների» սուպերմարկետները բոյկոտելու կոչին, քանի որ այս պահին դաշտերում ու ջերմոցներում այդքան գյուղմթերք չկա, իսկ դրսից ներկրողները հենց այդ սուպերմարկետների տերերն են, մյուս կողմից՝ ապրանքների դեֆիցիտը բերելու է նոր գնաճի:
Ավելին, ըստ այդ կարծիքն ունեցողների՝ Կառավարությունը պետք է հաշվարկի անհրաժեշտ հումքի քանակությունը: Նշենք, որ վարչապետ Փաշինյանի այս կոչին միացել է նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը մսամթերքի, թռչնամթերքի և սեզոնային որոշ ապրանքատեսակների մի մասը ներկրում է:
«Սառեցված մսամթերք, իհարկե, ներկրում են, և թռչնի միս, վերջինի դեպքում՝ մոտ երկու երրորդը»:
Հարցին, թե ակնհայտ է, որ այս պարագայում պետք է սպասել գնաճի նոր ալիքի, նախարարն ասաց. «Դու չես կարող բոլոր հարկերից հրաժարվել՝ խուսափելու համար գների աճից: Եթե տեքստիլ արդյունաբերությունը ԱԱՀ-ից ազատես, վերնաշապիկի գինն էլ կիջնի, սակայն հարկերից ազատվելու դեպքում պետք է հրաժարվես բանակ պահելուց, ոստիկանություն ունենալուց, բժիշկ, ուսուցիչ պահելուց, ճանապարհ կառուցելուց: Հարկերն անխուսափելի են, և արդար հարկային քաղաքականությունը բոլորի նկատմամբ պետք է կիրառելի լինի»:
Հարցադրմանն էլ, թե կա գնաճի՝ «ա», «բ» տարբերակ-հակազդեցության սցենար, նախարարը պատասխանեց՝ հիշեցնելով, որ մանրածախ առևտուրը այլ մարմինների խնդիր է:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի՝ «Երևան Սիթի» -ում կատարած բացահայտումների արդյունքում պարզվեց, որ գյուղմթերքի համար տնտեսավարողը մուծել է 20 տոկոսի փոխարեն 5 տոկոսի հարկեր, իսկ ձերբակալություններից հետո գյուղմթերքն էականորեն թանկացավ: Մսի կիլոգրամը, հիշեցնենք, թանկացել էր մոտ 500 դրամով:
Գյուղնախարարը նշեց նաև, որ անցած շաբաթ փոխվարչապետի, ֆինանսների նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է Կենտրոնական բանկում գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներման հարցը, և կա ընդհանուր համաձայնություն, որ հարկային օրենսդրության մեջ տեղի ունենալիք փոփոխության արդյունքում բանկերն առանց վնասի ներեն արտաբալանսավորված վարկերի չսպասարկումից առաջացած տույժ-տուգանքները: Սրանով կմաքրվի նաև բանկային ռեգիստրն ու «ACRA» համակարգը: Բանկային ռեգիստրի մաքրումը նշանակում է մաքրել վարկառուների «սև պատմությունները»:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32