ARM | RUS |

ԼՂ-ն ունի որոշիչ ձայն, որովհետև հակամարտությունը եռանախագահների ձևակերպմամբ կոչվում է «Nagorno-Karabakh conflict». ՀՀ ԱԳ նախարար

04.06.18 | 12:57

Լեռնային Ղարաբաղը դա հստակ, այսպես ասենք, զգույշ ասենք, միավոր է՝ իր տարածքով, իր բնակչությամբ, իր կառույցներով, իր պետական համակարգով, իր ամեն ինչով, միավոր է, որը դժվար թէ հնարավոր է արհամարհել, «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

-Պարո՛ն նախարար, հիմա անդրադառնանք մի հետաքրքիր հարցի, որ ես հիշում եմ նախկին արտգործնախարարները ինչպիսի դժվարին վիճակներում էին հայտնվում, երբ նրանք գնում էին եվրոպական կառույցների հետ հարաբերվելու, հատկապես հերթական ընտրություններից հետո, երբ ԵԱՀԿ-ն հանդես էր գալիս սուր, երբեմն խիստ քննադատությամբ, վկայաբերելով ընտրակեղծիքներ, լցոնումներ և այլ նման ընտրախախտումներ: Եվ ամեն անգամ Հայաստանի արտգործնախարարը դժվարին այդպիսի կացության մեջ է հայտնվում: Հիմա, որքան կարևոր է Ձեզ համար լեգիտիմ ղեկավար ունենալը, լեգիտիմ կառավարությունը, որը վայելում է ժողովրդի աջակցությունը: Այ սա ինչպիսի” նշանակություն ունի արտաքին քաղաքականության համար: Եվ ընդհանրապես, եթե կարող եք, մի փոքր այս մասին էլ խոսեք: Թավշյա հեղափոխությունն ինչպիսի՞ ներազդեցություն ունեցավ Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Թերևս, սա դոկտորական թեզի թեմա կարող է լինել:

-Միգուցե այո, բայց հարցն իրականում շատ հետաքրքրիր է և շատ խորը: Ինքն իսկապես երկար վերլուծությունների առարկա է լինելու, եղել, կա և մնալու է: Մեկ բան կարող եմ ասել, որ հաշվի առնելով՝ ով ենք մենք՝ հայ ժողովուրդը, արդարության հանդեպ մեր, այսպես, զգոնության շատ բարձր չափանիշը, մակարդակը և ազատությունների հանդեպ մեր այդ շատ ուժեղ զգայունությունը, պատմական մեր գաղափարախոսական, փիլիսոփայական հիմքերը, ես շատ հավատացած եմ դրանում, մեր հասարակության քիմիան, բաղադրիչները, որով մենք կառուցում ենք մեր հասարակությունը. այս ամենն ինձ միշտ բերում են մեկ եզրակացության, որ Հայաստանի դեպքում առնվազն ժողովրդավարությունը քաղաքական մոդելի ընտրության պարզ հարց չէ, քաղաքականությունը Հայաստանի դեպքում անվտանգության հարց է: Եվ որքան ավելի ամուր են ժողովրդավարության, օրենքի գերակայության, իրավունքների պաշտպանության հիմքերը Հայաստանում, այդքան ավելի ամուր է հասարակությունն իր հարաբերությունների կառուցման, իր կյանքի կառուցման բոլոր այդ գործառույթներում, բոլոր այդ գործընթացներում, ավելի կայուն է հասարակությունը և ավելի ուժեղ է անվտանգությունը: Իսկ դրանով, իհարկե, ավելի ամուր են արտաքին քաղաքականությունն իրականացնելու հիմքերը, իհարկե, սա շատ կարևոր հանգրվան է մեր արտաքին քաղաքականության մեջ:

Նորից, ես տեսնում եմ արտաքին քաղաքականությունն առաջին հերթին որպես գործիք մեր ներքին նպատակների իրականացման համար՝ պարզունակ լեզվով ասած, անվտանգության և զարգացման օրակարգերն առաջ տանելու համար։ Այդ գործիքը լավագույնս օգտագործելու համար երկրի ներքին հիմքերն ինչքան ավելի ամուր են, այդքան ավելի հստակ է այդ գործիքի իրականացման արդյունավետությունը:

-Պարո՛ն նախարար, հիմա դառնանք ամենակարևոր խնդրին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղը երբևէ կրկին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն առայժմ այդպես որևէ հստակ, այսինքն ավելի շատ մենք լսում ենք քննադատություն նման դիրքորոշման, քան ասենք թե համաձայնություն, կամ էլ լռություն է հիմնականում: Ես հիշում եմ, դեռևս այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց գլխավոր բանագնացի, բանակցողի դերը, այսինքն երբ դարձավ նախագահ, արդեն ամեն ինչ անցավ, կարծեք թե, նրա ձեռքը. նա ներկայացնում էր և՛ Հայաստանը, և՛ Ղարաբաղը, և ինքը, ես կարծեմ հիշում եմ Ժնևում էր, երբ նա հանդիպում էր Ալիև հոր հետ, այնտեղ նա հայտարարեց թե, հարց հնչեց, թե ինչու Ղարաբաղը չկա, նա ասաց՝ դե ես ինքս ներկայացնում են Ղարաբաղը, կարծում եմ ես կարող եմ լավագույնս ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը: Հիմա, կարծեք թե, Ադրբեջանը մոռացել է այս պատմությունը և մոռացել է, որ բանակցային սեղանի շուրջ նստել է ժամանակին նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը: Հիմա ինչպես պետք է այդ, այսպես ասած, կարծրացած դիրքորոշումն Ադրբեջանի, կոշտ այդ դիրքորոշումը փոխել: Հնարավորությո՞ւն կա, պարոն նախարար:

-Գիտեք, մենք ներկայումս գտնվում ենք այն փուլում, երբ որ ձևավորում ենք հիմքերը՝ շարունակելու բանակցային գործընթացը: Այո, Դուք, վստահ եմ, արդեն ուշադրություն դարձրել եք, նկատել եք, որ այս շրջանում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, ես հեռախոսազրույց եմ ունեցել համանախագահների հետ, հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, այստեղ է գտնվել Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնյան, մենք ընդունել ենք Ֆրանսիայի արտգործնախարարին Հայաստանում, ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ և արդեն, որքան գիտեմ, հայտարարություն է արվել, որ հունիսի 7-ին լինելու եմ Մոսկվայում աշխատանքային այցով, և հիմնական իմաստն այդ այցի հանդիպելն է Ռուսաստանի արտգործնախարարի հետ։ Այս ամբողջ շարքը մեր աշխատանքն է, որը տարվում է գործընթացը շարունակելու ուղղությամբ: Գործընթաց, որն ունի բավական երկար պատմություն, և այդ պատմության մեջ եղել և մնում է մեկ հստակ իրողություն, որ Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն այս խաղաղ կարգավորման գործընթացում: Որոշիչ ձայնը, ինձ թվում է, որևէ նորություն չի որևէ մեկի համար, որ Լեռնային Ղարաբաղն ունի այդ որոշիչ ձայնը, որովհետև ի վերջո հակամարտությունը նույն եռանախագահների ձևակերպմամբ կոչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն՝ «Nagorno-Karabakh conflict»: Լեռնային Ղարաբաղը դա հստակ, այսպես ասենք, զգույշ ասենք, միավոր է՝ իր տարածքով, իր բնակչությամբ, իր կառույցներով, իր պետական համակարգով, իր ամեն ինչով, միավոր է, որը դժվար թէ հնարավոր է արհամարհել: Վերջինիս որոշիչ ձայնը ի սկզբանե հստակ եղել է այս ամբողջ գործընթացի հիմքում: Եվ Լեռնային Ղարաբաղը եղել է հակամարտության տարբեր շրջաններում, իր ստորագրությունը դրված է զինադադարի պայմանագրում, և այս ամենը արհամարհելը… սա իրողություններն են, և այս ամենը մենք տեղավորում ենք նաև բանակցային գործընթացի մեջ, որովհետև բանակցային գործընթացում մենք եղել և մնում ենք բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման կողմնակից՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ավելին, ես կուզեմ շեշտադրել ևս մեկ հանգամանք, որ այս ամենի համար էական նշանակություն ունի, կենսական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտը: Եվ շատ մտահոգիչ են այն բազմաթիվ տարբեր ձևակերպումները, հայտարարությունները, կոչերը, որոնք նպաստում են ամբողջովին հակառակ բանի:

-Պարո՛ն նախարար, և եթե կարելի է նաև Թուրքիայի մասին խոսենք: Որևէ փոփոխություն նկատում եք նրանց դիրքորոշումներում, հնարավորություն կա, ասենք, գոնե փոխել նրանց դիրքորոշումը ինչ-որ առումով: Այսինքն, այդպիսի հնարավորություն կա՞, որ Թուրքիան փոխի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցով, կամ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների հարցում, այն իմաստով, որ Թուրքիան կվերաբացի, կհաստատի դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, կբացի սահմաններն այն դեպքում, եթե Հայաստանը զիջումների գնա Լեռնային Ղարաբաղում: Նկատի ունեմ այս փոխկապակցվածությունը, որ նրանք միշտ առաջադրում են… Որևէ փոփոխություն այստեղ կարող եք նկատել՝ կլինի թե ոչ: Ընդհանրապես, բանակցում եք Թուրքիայի հետ, պարոն նախարար, թե ոչ: Նախկինում կային, այսպես կոչված, ոչ պաշտոնական բանակցություններ, որոնք տեղի էին ունենում ինչ-որ մի եվրոպական քաղաքում, ոչ պաշտոնական մակարդակներում նախկին դիվանագետների մասնակցությամբ: Այդպիսի բան կա՞ հիմա, թե՞ ոչ:

- Գիտեք, Հայաստանի կողմից բավական մեծ քաղաքական դիվանագիտական ներդրում էր կատարվել այս ուղղությամբ, որը ոչ մեր պատճառով, Թուրքիայի պատճառով խափանվեց, ինչը չափազանց մեծ վնաս բերեց այս հարցի հանգուցալուծմանը: Ներկա դրությամբ, եթե սխալվում եմ՝ ուղղեք ինձ, ես չեմ լսել որևէ հայտարարություն, որը հուսադրիչ լինի, որ մենք կարող ենք որևէ հիմքեր ունենալ ենթադրելու, որ կա պատրաստակամություն մյուս կողմից: Մենք եղել և մնացել ենք այն սկզբունքների մեջ, որ մենք պատրաստ ենք ունենալ բարիդրացիական հարաբերություններ հարևանի հետ, ի վերջո աշխարհագրությունը չի փոխվում, առանց նախապայմանների, բայց նաև շատ լավ հստակ գիտենք, որ կան իրողություններ: Մենք չենք անում դա ի վնաս մեր շահերի և պատրաստ չենք դա անելու ի վնաս մեր շահերի: Այն, ինչ որ մենք ասում ենք, բխում է բոլորի շահերից, և բխում է տարածաշրջանի կայունության շահերից, բայց մենք պատրաստ չենք և երբևէ պատրաստ չենք եղել անելու դա ի վնաս մեր շահերի, բայց բանաձևը, ես ինչպես, որ հնչեցրեցի, բանաձևը բարիդրացիական հարաբերություններն են հարևանի հետ տարածաշրջանի կայունության համար՝ ի շահ բոլոր հարևանների, բոլոր անդամների այս տարածաշրջանում, բայց ոչ ի վնաս մեր շահերի: Մենք չենք արել և չենք անելու որևէ բան, որը վնասում է մեր շահերին: Եվ վստահ եմ, որ դուք հասկանում եք, որ այդ շահերի մեջ ունենք որոշ գործոններ, որոնք շատ սկզբունքային են, շատ կարևոր են մեզ համար: Եվ կան որոշ հարցեր, որոնք մենք առաջ չենք բերել որպես նախապայման մեր հարաբերությունների բարելավման համար:


-Պարո՛ն նախարար, եթե կարելի է նաև անդրադարձեք Վրաստանի հետ հարաբերություններին: Վարչապետը, բավական ոգևորված իր հանդիպումներում Վրաստանի ղեկավարության հետ ասում էր, որ բոլոր հարցերը հնարավորություն կա լուծել, Վրաստանի հետ գոյություն ունեցող բոլոր հիմնախնդիրները: Եվ նա, փաստորեն, առանձնակի ջերմությամբ էր խոսում Վրաստանի հետ հայ-վրացական հարաբերությունները, բարեկամությունը ամրապնդելու մասին: Ի՞նչ է սա, նոր քաղաքականությո՞ւն է: Արդյո՞ք Վրաստանի հետ հարաբերությունները անտեսված են եղել նախկին իշխանությունների կողմից: Ինչպե՞ս եք Դուք գնահատում Վրաստան կատարած նրա այցը, ի վերջո սա վարչապետի առաջին պաշտոնական այցն է օտար երկիր:

- Այո՛, գիտեք, այցը իսկապես շատ ջերմ էր, շատ դրական էր: Այցը ի հայտ բերեց այն հսկայական ներուժը, որը մենք ունենք մեր հարաբերություններում՝ համագործակցելու միմյանց հետ՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկամության, մեր ժողովուրդների զարգացման․ այդ ներուժը ճանաչված է: Մենք երկրներ ենք, ժողովուրդներ ենք, որոնք ունեն միմյանց հետ ապրելու բավական երկար պատմություն Մենք ունենք օրակարգ, որը համընկնում է, օրակարգ, որը բխում է մեր երկուսի շահերից: Մենք ունենք այդ ներուժը օգտագործելու լավ հնարավորություն և, այդ ամենը վերահաստատելով, ճանաչելով, մենք օրակարգ ենք ստեղծում, որը հնարավորություն է տալիս մեզ իրականացնել և շոշափելի դարձնել դրա արդյունքները: Այդ առումով ես շատ դրական եմ գնահատում այցը և դրական եմ գնահատում նաև, որ այցը տեղի էր ունենում իսկապես մի մթնոլորտում, որտեղ այդ պատրաստակամությունը առավել արտահայտված էր երկու կողմերից:

-Եվ եթե կարելի է, կխնդրեինք նաև անդրադառնայիք Իրանի հարցին: Ըստ էության Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացված համաձայնագիրը, գիտենք, որ արդեն ԱՄՆ դուրս է եկել այդ համաձայնագրից: Սա ինչպե՞ս կարող է անդրադառնալ հատկապես Հայաստանի վրա:

- Գիտեք, իհարկե, մտահոգությամբ ենք հետևում այդ զարգացումերին, որովհետև հարցը առնչվում է մեզ համար շատ կարևոր գործընկերների: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն և այս 27 տարիներին,ես չեմ անդրադառնում մեր երկու ժողովուրդների հարաբերությունների ամբողջ պատմությանը, բայց առնվազն այս 27 տարվա ընթացքում մենք հաստատել ենք, ձևավորել ենք հարաբերություններ, որտեղ ի հայտ է եկել և շատ պարզ դրված է մեր հարաբերությունների կենսական նշանակությունը: Միևնույն ժամանակ մենք ունենք շատ հստակ և խորացված օրակարգ մեր մյուս գործընկերոջ հետ՝ ԱՄՆ հետ: Մենք միշտ շատ զգայուն ենք եղել այս հարցում և մենք ջանք ենք ներդրել, որպեսզի բացատրելի դարձնենք մեր քաղաքականությունը: Իրապես 2015 թ. մենք առաջիններից ենք եղել, որ ողջունել ենք գործողությունների ծրագրի համապարփակ, համընդհանուր գործողությունների ծրագրի ընդունումը, ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևը, որովհետև տեսնում էինք շատ պարզ, բացվող հնարավորությունների լայն շրջանակը, տարածաշրջանի կայունացման առումով և համագործակցության ընդլայնման հնարավորությունների առումով:

Իհարկե, վերջին զարգացումները շատ մտահոգիչ են, մենք պետք է շարունակենք, նորից շատ զգայուն լինելով այս իրողություններին, բացատրելի դարձնել մեզ հուզող հարցերը, մեզ անհանգստացնող հարցերը, դրա վրա հիմնված մեր դիրքորոշումները և պահպանենք մեզ այն դաշտում, որ առավել վնասներ չունենանք մեզ համար: Սա վերաբերում է մեր գործընկերներին, բոլոր այն գործընկերներին, որոնք ներգրավված են այս անմիջական գործընթացին, ներառյալ Իրանին և ԱՄՆ-ին:

- Պարո՛ն նախարար, գիտեմ` շատ երկար պահեցինք Ձեզ, բայց, եթե կարելի է, այս մի հարցին էլ պատասխանեք: Հազարամյակի մարտահրավերներ ծրագիրը, որը ժամանակին դադարեցվել էր ԱՄՆ կողմից հենց ընտրությունների պատճառով: Հայաստանի երկրորդ նախագահն այնքան էր, լուրջ նամակագրություն տեղի ունեցավ այդ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի ղեկավարի և նախագահի միջև, և ըստ էության դադարեցվեց այդ ծրագիրը, բայց հիմա արդեն ասում են, որ հնարավորություններ կան, որ այդ ծրագիրը նորից վերաբացվի: Ի՞նչ կարող եք ասել այս մասին, հնարավո՞ր է, որ այդ ծրագիրը շուտ վերականգնվի, ինչպիսի՞ հեռանկարներ կան այս բնագավառում:

-Գիտեք, Դուք նշեցիք համագործակցության և Հայաստանի բարեփոխումներին աջակցելու խողովակի մեկ ուղղություն, որը Հազարամյակի մարտահրավերներ շրջանակն է: Այդ շրջանակում, այո՛, մենք ունենք երկխոսություն Միացյալ Նահանգների հետ և վստահորեն մենք փորձելու ենք անել ամենը, որպեսզի ապահովենք այս աջակցության ապահովումը այդ խողովակով, թե ցանկացած այլ խողովակով , բայց, այո՛, մենք ունենք որոշ, այսպես ասած, մտադրություններ, մեր ամերիկյան գործընկերիների կողմից մտադրություններ՝ դրական առումով անդրադառնալու այս հարցերին:

-Պարո՛ն նախարար, և վերջին հարցը: Վարչապետի հնարավոր այցը ԱՄՆ, ընդհանրապես այցի հնարավորության շուրջ կա՞ն խոսակցություններ, ասենք նախնական խորհրդակցություններ, թե՞ ոչ:

-Այսպես պատասխանեմ Ձեզ: Հայաստանի Հանրապետության վարչապետն արդեն իր առաջին այցերն է սկսել իրականացնել. Վրաստանի այցը եղավ այս շաբաթ, և սա շատ կարևոր գործառույթ է վարչապետի օրակարգում արտաքին հարաբերությունների մասով: ԱՄՆ բնականաբար ուղղություններից մեկն է, որտեղ վարչապետը կատարելու է նման գործառույթ: Նույնքան ուրախ կլինենք Հայաստանում հյուրընկալել մեր գործընկերներին ԱՄՆ-ից, թե ցանկացած այլ տեղերից մեր մյուս բոլոր գործընկերներին: Սա բնականոն աշխատանք է, որը մենք պետք է իրականացնենք և իրականացնելու ենք, որոշ ուղղություններով՝ ամենամոտակա ժամանակներում:

- Ուղղակի Հայաստան ոչ ոք չէր գալիս, Դուք հետաքրքիր բան ասացիք: Այդ խոշոր տերությունների, երկրների ղեկավարները Հայաստան չէին գալիս, հիմա հույս ունենանք, որ հավանաբար այդպիսի այցելություններ կլինեն:

- Գիտեք ինչ, այդքան կտրուկ չէի լինի, բայց մենք միշտ ուրախ ենք հյուրընկալելու մեր բոլոր բարեկամներին և բնական է՝ այդ ուղղությամբ աշխատելու ենք:


Ճանապարհներն անցանելի են

Ճանապարհներն անցանելի են

09:48

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի...

09:18

«Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր

«Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5...

18:01

Փրկարարները Գետիկ գյուղում կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն

Փրկարարները Գետիկ գյուղում կանխել են հրդեհի տարածումը դեպի...

17:45

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Շվեդիայի Թագավորության հարկային մարմնի կազմակերպած ճանաչողական այցին

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Շվեդիայի Թագավորության հարկային մարմնի կազմակերպած ճանաչողական...

17:35

N 143 մանկապարտեզում արձանագրված չարաշահումների հետ կապված հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

N 143 մանկապարտեզում արձանագրված չարաշահումների հետ կապված հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն...

17:15

Սարիկ Մինասյանի ծնողները «Ford»-ով բախվել են քարով բարձված բեռնատարին. նրանք հոսպիտալացվել են

Սարիկ Մինասյանի ծնողները «Ford»-ով բախվել են քարով բարձված բեռնատարին. նրանք հոսպիտալացվել...

16:55

Սյունիքի դատախազության հայցը դատարանը բավարարել է. Մեղրի համայնքին կվերադարձվի շուրջ 0.9 հա մակերեսով հողամասը

Սյունիքի դատախազության հայցը դատարանը բավարարել է. Մեղրի համայնքին կվերադարձվի շուրջ 0.9 հա...

16:42

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի շրջանցիկ...

16:15

Արմեն Գրիգորյանը և Թասոս Ցիոնիսը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

Արմեն Գրիգորյանը և Թասոս Ցիոնիսը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի...

16:05

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն»...

15:51

Տավուշի մարզպետը վստահեցնում է՝ Կիրանցից արտագաղթ չի եղել

Տավուշի մարզպետը վստահեցնում է՝ Կիրանցից արտագաղթ չի...

15:21

Տավուշում ավտովթարից մահացածն ու վիրավորն ամուսիններ են․ 4 անչափահաս երեխա ունեն

Տավուշում ավտովթարից մահացածն ու վիրավորն ամուսիններ են․ 4 անչափահաս երեխա...

15:02

«Մայր Աթոռը փաստացի տուժող է»․ «Հայաքվե»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Մայր Աթոռը փաստացի տուժող է»․ «Հայաքվե»-ն հանցագործության մասին հաղորդում է...

14:45

Ալեն Սիմոնյանը ոչ թե սկսել է զբաղվել դիջեյությամբ, այլ՝ ազատ ժամանակ նվագում է ընկերների համար

Ալեն Սիմոնյանը ոչ թե սկսել է զբաղվել դիջեյությամբ, այլ՝ ազատ ժամանակ նվագում է ընկերների...

14:25

Արամ Ա Կաթողիկոսը նվեր է ուղարկել Ալեն Սիմոնյանին

Արամ Ա Կաթողիկոսը նվեր է ուղարկել Ալեն Սիմոնյանին

14:05

ՀԾԿՀ-ն փոփոխություններ է հաստատել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցային կանոններում

ՀԾԿՀ-ն փոփոխություններ է հաստատել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցային...

13:41

Վեհափառ Հայրապետի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Վեհափառ Հայրապետի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության...

12:45

«Ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի». Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ Ալիևն ու Էրդողանը կգան Հայաստան

«Ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի». Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ Ալիևն ու...

12:12

Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի...

11:16

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

09:34

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի...

09:18

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր...

09:02

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42