Թբիլիսին տրանսպորտային կոլապսի վտանգի տակ է, քաղաքի մետրոպոլիտենն արդեն ամբողջովին դադարեցրել է աշխատանքը, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունն ուղևորներին կոչ է արել ավտոբուսներից օգտվել:
Գնացքավարները պահանջում են 45 տոկոսով աշխատավարձի բարձրացում: Մետրոյի աշխատակիցների համաձայն՝ նրանք կվերսկսեն աշխատանքը, եթե Թբիլիսիի իշխանությունները բավարարեն իրենց պահանջները: Գնացքավարները, միևնույն ժամանակ, նշել են, որ պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ իշխանությունները չեն բարձրացնի նրանց աշխատավարձերը:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թույլ չեմ տա, որ Թբիլիսիի բնակչությունը տուժի շանտաժից և անհասկանալի, բոլորովին անհիմն վերջնագրերից»,- ասել է Կալաձեն:
Գործադուլի ընթացքում կառավարությունն ավտոբուսներով երթևեկությունն անվճար է դարձրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները, ինչպես և հայտարարել էին ավելի վաղ, կիրակի գործադուլ են սկսել՝ տրանսպորտային ընկերության կողմից աշխատավարձի բարձրացման մասին իրենց պահանջը չկատարելու պատճառով: Ինչպես նշել էին գնացքավարները, Թբիլիսիի քաղաքային դատարանն արգելել է իրենց գործադուլ անցկացնել աշխատանքային ժամերին: Ըստ նրանց՝ չնայած այն հանգամանքին, որ դատարանն անօրինական և հակասահմանադրական որոշում է կայացրել, իրենք ենթարկվում են այդ որոշմանը և գործադուլ կանցկացնեն ոչ աշխատանքային ժամերին, այսինքն՝ երբ նրանք փաստացիորեն պետք է հանգստանան: Ցուցարարները նշել էին, որ դա, ի վերջո, կհանգեցնի մետրոյի աշխատանքի ավտոմատ դադարեցմանը:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44