Վահրամ Բալայանն ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ Դեյվիդ Ուորներին
04.06.18 | 15:52
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժից՝ ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ Դեյվիդ Ուորների գործադրած ջանքերը նոր լիցք կհաղորդեն հայ-կանադական հարաբերությունների ամրապնդմանը:
«Կարծում եմ, այն փոփոխությունները, որ տեղի են ունենումԱրցախում վերջին տարիներին, վկայում են այն մասին, որ մենքժողովրդավարության ինստիտուտների ստեղծման ճանապարհին հաջողություններ ունենք», – նշել է Վահրամ Բալայանը:
Այնուհետ ԱԺ նախագահի տեղակալը անդրադարձել է խորհրդարանում կուսակցությունների ներկայացվածությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեյվիդ Ուորները նշել է, որ շատ տպավորված է իր առաջին այցով Հայաստան , Արցախ և բացահայտել երբեմնի ցանկությունը՝ այս երկու երկրների ժողովրդի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու մասին:
«Հիմնական խնդիրը անվտանգության խնդիրն է, և միջազգայինհանրությունը պարտավոր է առնվազն հարգի Արցախի ժողովրդիինքնորոշման իրավունքը և հասցեագրված դատապարտի Ադրբեջանիկողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունը», – ընդգծել է Դեյվիդ Ուորները:
Հանդիպմանը մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Համլետ Գրիգորյանը և ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը: