Ամուսնուս քաղաքական որոշումների վրա բացարձակապես չեմ ազդում. ուսանողների հետ հանդիպմանը խոստովանեց «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: Նա նշեց, որ առաջին տիկինների որոշելիքը չէ, թե երբ ուղեկցեն պաշտոնական այցերի ժամանակ իրենց ամուսիններին, երբ՝ ոչ: Նա հիշեցրեց, որ Ռիտա Սարգսյանը ևս ուղեկցել է, ի տարբերություն, օրինակ, Բելլա Քոչարյանի, ով իր անձնական որոշումով էր հրաժարվել ուղեկցել ամուսնուն:
Աննա Հակոբյանը նշեց, որ իր աշխատանքում ոչինչ չի փոխվել, թերևս մի փոքր ոլորտներն են փոխվել:
«Ես նույն կերպ աջակցում եմ իմ ամուսնուն, նրա գործունեությանն ու նախաձեռնություններին այնքանով, որ նա ավելի լավ զգա, ավելի լավ աշխատի և արդյունքներ ապահովի»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում նոր կառավարության երիտասարդ կադրերի գործունեությանը, Աննա Հակոբյանը պատասխանեց, թե որևէ կերպ չի վերաբերվում. «Նոր կառավարությանը կվերաբերվեմ որոշ ժամանակ անց, երբ գործունեության արդյունքները տեսանելի լինեն»:
ՀԺ գլխավոր խմբագիրը նաև նշեց, որ դեմ է այն մոտեցումներին, երբ կառավարության հասցեին իր գործընկեր լրատվամիջոցների քննադատություններին մարդիկ շատ սուր և բացասաբար են արձագանքում:
«Լրատվամիջոցներն ազատ են իրենց քննադատություններում, ավելին՝ պետք է քննադատեն ավելին, եթե ուզում են հաջողի այս կառավարությունը»,-ասաց նա և կոչ արեց կա՛մ դադարեցնել նման քննադատությունները կամ ավելի ըմբռնումով մոտենալ, քանի որ եթե մամուլը չքննադատի, ցանկացած կառավարություն արագ կձախողի և ինչ արդյունքներ որ սպասում են տվյալ կառավարությունից, չեն ապահովվի:
Ըստ նրա, շատ մոտ ժամանակում պետք է մոռանալ «հեղափոխության տոներն ու գովաբանությունները» և անցնել աշխատանքի:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55