Այն, ինչ տեղի է ունենում Արցախի Հանրապետությունում, անհանգստացնող է, որոշ գնահատականներ այստեղից պետք է հնչեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
«Հուսանք, որ կլինի այնպիսի կարգավորում, որը կբխի Արցախի ժողովրդի, անվտանգության շահերից, ինչը չափազանց կարևոր է բոլորիս համար»,-շեշտեց նա:
Կորյուն Նահապետյանը ասաց, որ Արցախում նման գործողություններից կարող է անկայուն իրավիճակ ստեղծվել, որից հակառակորդը կարող է օգտվել:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք թավշյա հեղափոխության սցենարը Արցախում կարող է լինել, Կորյուն Նահապետյանն ասաց. «Որևէ բան բացառել պետք չէ, որովհետև վերջին ժամանակահատվածում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ ամեն տեսակի զարգացումներ կարող են տեղի ունենալ ոչ միայն Հայաստանում, այլև ցանկացած տարածաշրջանում:
Անվտանգությունը և ժողովրդավարությունը չպետք է դրվեն հակադրության մեջ»։
Հիշեցնենք, որ Արցախում վերջին օրերին բողոքի ցույցեր են ընթանում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների պահանջով։
Անդրադառնալով Նախիջևանում հակառակորդի շարժին և շրջանառվող այն լուրերին, թե հայկական կողմը նաև կորուստներ ունի, Կորյուն Նահապետյանն ասաց, որ ոչ մի հեկտարի կորուստ չունենք, կորստի մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Կորյուն Նահապետյանն ասաց, որ ինչպես պաշտոնական տվյալներով ասվում է՝ հակառակորդը Նախիջևանի տարածքում առաջ է բերել իր դիրքերը:
«Կարող եք դիմել Պաշտպանության նախարարություն և ստանալ պարզաբանումներ»,-եզրափակեց նա:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02