ARM | RUS |

Իրավիճակը մեկ քայլով չես շտկի, սակայն որպես հրատապ քայլ առաջարկում ենք ԸՕ փոփոխություն կատարել. ՀԱԿ

04.06.18 | 23:00

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված է իրավիճակ, որում, մի կողմից, գործադիր իշխանությունը պատկանում է հեղափոխությունը իրագործած և ժողովրդի վստահությունը վայելող ուժին, մյուս կողմից, սակայն, Ազգային Ժողովի կազմը, ձևավորված լինելով 2017 թվականի կեղծված ընտրությունների արդյունքում, շարունակում է արգելք լինել երկրի զարգացման և արմատական փոփոխությունների համար։ Երկրի կայունությանը վտանգող և պետական արդյունավետ կառավարումը խոչնդոտող քաղաքական այս ճգնաժամի միակ լուծումը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական այնպիսի ընտրությունների անցկացումն է, որոնց արդյունքներն անվիճելի կլինեն հանրության համար և որոնց ազատ և արդար բնույթը որևէ կասկածի ենթակա չի լինի։

Մեր մշտական համոզմունքն է եղել, որ սեփական իշխանություն ընտրելու ժողովրդի իրավունքի հարգումը և երկրում ազատ և արդար ընտրությունների անցկացումը պահանջում է ընդամենը պետական իշխանության հստակ և աներեր քաղաքական կամք։ Օրենսդրական որևէ դրույթ կամ օրինականության վերահսկման որևէ մեխանիզմ չեն կարող երաշխավորել ժողովրդավարական ընտրություններ, եթե այդ կամքը բացակայում է։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում ամհրաժեշտ է պետական իշխանությանը զինել ընտրությունների օրինականության երաշխավորման բոլոր անհրաժեշտ գործիքներով։

Նկատի ունենալով, որ նոր, ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը իր առաջնային նպատակներից է հռչակել Ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխումը, Հայ Ազգային Կոնգրեսը անհրաժեշտություն է համարում վերաիմաստավորել և վերափոխել ողջ ընտրական համակարգը` համապատասխանեցնելով այն քաղաքակիրթ աշխարհում ընդունված հիմնարար սկզբունքներին:

Կարևորելով ընտրատեղամասերում ընտրությունների օրինականության վերահսկման մեխանիզմների կառուցման շուրջ ձեռք բերված այնպիսի արմատական նվաճումները, ինչպիսիք են, մասնավորապես, ընտրողների մասնակցության ստորագրված ցուցակների հրապարակումը և ընտրատեղամասերում տեսախցիկների տեղակայումը, միևնույն ժամանակ վստահ ենք, որ երկրում զարգացող ժողովրդավարական գործընթացը հիմք է ստեղծել ավելի խորքային փոփոխությունների համար, որոնք ուղղված կլինեն ընտրակաշառքի, ընտրողների վրա վարչական, քրեական և մասնավոր ընկերությունների կողմից ճնշումների վերացմանը և քաղաքացիների ազատ կամքի անարգել դրսևորմանը։

Այսպիսով, Հայ Ազգային Կոնգրեսը

1. Վերահաստատում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր կողմից նախկինում արված առաջարկները, այդ թվում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման առանցքային պահանջը (առաջարկությունների ամբողջական փաթեթը կցվում է սույն հայտարարությանը առանձին հավելվածով)։

2. Կարևորում է Ընտրական օրենսգրքում 2016թ.-ին 4+4+4 ձևաչափով կնքված Համաձայնագրի հիման վրա կատարված բոլոր փոփոխությունների պահպանումը, ինչպես նաև Համաձայնագիրը ստորագրած կողմերի միջև ձեռք բերված` ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման պայմանավորվածության կատարումը։

3. Հրատապ է համարում ընտրակաշառքի ու ընտրական նպատակներով բարեգործության օգտագործման և վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման բացառմանն ուղղված լրացուցիչ այնպիսի արդյունավետ մեխանիզմների ներդրումը, ինչպիսիք են նման հանցագործությունները ծանր հանցագործությունների շարքին դասելը /կալանավորման առավելագույն ժամկետները 5-ից մինչև 6 տարի սահմանելով/, և այդ հանցատեսակների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործունեության ողջ զինանոցի գործադրելը:

4. Պահանջում է վերջ տալ ընտրական հանձնաժողովների ձևավորման կուսակցական սկզբունքին, որն իրականում դարձել է ընտրությունների օրինականության ապահովման պատասխանատվությունը պետության վրայից հանելու միջոց, սահմանել այնպիսի ընտրակարգ, որում բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները ձևավորվում են պետության կողմից (հանձին Արդարադատության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության) և պետությունը ստանձնում է ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:

Կոնգրեսը պատրաստ է աջակցել կառավարությանը` օրվա գլխավոր այս խնդիրների լուծման համար օրենսդրական համապատասխան մեխանիզմները մշակելու գործում:

ՀԱՎԵԼՎԱԾ

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարության

Անվիճելի է, որ ժողովրդավարական ընտրությունների անցկացումն անհնար է առանց պետության կողմից իրական քաղաքական կամքի դրսեվորման` գործընթացի բոլոր մակարդակներում: Մյուս կողմից, սակայն, անհրաժեշտ է նաև փակել ընտրական մեխանիզմներում առկա` կեղծարարության համար հնարավոր բոլոր սողանցքերը:

Հայաստանյան ընտրություններին բնորոշ են եղել ընտրակեղծարարության հետևյալ դրսևորումները.

ընտրակաշառքը

բազմակի քվեարկությունը

ՀՀ-ից բացակայող քաղաքացիների և <մեռյալ հոգիների> փոխարեն <քվեարկությունը>

ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը

ընտրական մրցակցության համար անհավասար պայմանները

լցոնումները

վարչական ռեսուրսի, պաշտոնեական դիրքի և պետական լծակների օգտագործումը

անպատժելիությունը (ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից իրենց գործառույթները չկատարելը)

բողոքարկման համակարգի փաստացի չգործելը:

Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է ընտրակեղծարարության վերոնշյալ դրսևորումների կանխմանն ուղղված, հայտարարության տեքստում չներառված, լրացուցիչ հետևյալ քայլերը.

1. Ընտրակաշառքը

ա) Փոփոխություններ կատարել Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում` հատուկ անձեռնմխելիություն սահմանելով ընտրակաշառքին առնչվող հանցագործությունների վերաբերյալ հաղորդող անձանց համար, ինչպես նաև կիրառել խրախուսական գործիքներ` ձայների գնման դեպքերի վերաբերյալ հաղորդելու և ապացույցներ ներկայացնելու համար:

բ) Բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի ժամանակահատվածը երկարաձգել և այն սահմանել ընտրությունների օրը նշանակելու օրվանից սկսած: Օրենքով սահմանել, որ ընտրությունների օրը նշանակվելու օրվանից սկսած մինչեւ քվեարկության օրը քաղաքական ուժի ու անձի կողմից, կամ նրանց անունից բարեգործության առկայության դեպքում վերջիններս կորցնում են առաջադրվելու և ընտրվելու իրավունքը:

գ) Սահմանել ընտրակաշառք բաժանող և դրան հավասարեցված այլ հանցագործություններ կատարած կուսակցությունների և ընտրացուցակներում ընդգրկված անձանց ընտրական գրանցումը չեղյալ համարելու հստակ ընթացակարգեր։

դ) Քանի որ ընտրակաշառքի մեխանիզմը անխափան կարող է գործել միայն ընտրողի փաստացի կամարտահայտության նկատմամբ հսկողության իրականացմամբ, ուստի դա կանխելու նպատակով`

- վերանայել քվեաթերթիկը որպես խիստ հաշվառման փաստաթուղթ դիտարկելու գործող հայեցակարգը և մինչև քվեարկության ծրարում հայտնվելը այն դիտարկել որպես ազատ շրջանառության փաստաթուղթ: Վերացնել քվեաթերթիկը տպագրելու, հաշվառելու, պահպանելու, ՏԸՀ անդամների կողմից ստորագրելու բարդ, խճճող և ծախսատար ընթացակարգերը: ՏԸՀ-ներին քվեաթերթիկները տրամադրել ընտրացուցակներում հաշվառված ընտրողների կրկնակի քանակով, իսկ դրանք որոշակի խմբաքանակներով տեղադրել նաև քվեախցիկներում,

- ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար սահմանել առանձին քվեաթերթիկներ` բացառելով գրիչով որևէ նշագրում, անվավեր համարել ոչ միայն այն քվեաթերթիկները, որոնց վրա կա որեւէ նշում, այլ նաեւ այն քվեաթերթիկները, որոնք ունեն հատուկ նշան պարունակող ծալվածք կամ ծրարի մեջ ուղեկցվում են թղթային կամ այլ նույնականացնող առարկաներով,

- Որեւէ մեկի օգնությամբ քվեարկությունը թույլատրել միայն հաշմանդամությունը հաստատող օրենքով նախատեսված համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում, իսկ տեսողության խնդիրներ ունեցող անձանց հնարավորություն ընձեռել ինքնուրույն օգտվելու հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող խոշորացույցից,

- սահմանել քվեարկության ծրարի վրա դրոշմակնիք դնելու հստակ տեղ` քառանկյան տեսքով, այլապես փոքր տեղամասերում ծրարի տարբեր մասերում կնիք դնելը ընձեռում է ընտրողի նույնականացման հնարավորություն:

2. Բազմակի քվեարկությունը: ՀՀ-ից բացակայող քաղաքացիների և <մեռյալ հոգիների> փոխարեն քվեարկությունը:

ա) Կիրառել ընտրողի մատը թանաքի կայուն հետք թողնելու միջոցով դրոշմելու մեխանիզմը.

- ընտրողի մատի թանաքով դրոշմումը կատարվում է անտեսանելի, միայն հատուկ սարքի միջոցով երևացող նյութով,

- թանաքի դրոշմը ընտրողի մատին պետք է պահպանվի առնվազն 12 ժամ,

- ԿԸՀ-ն պետք է սահմանի նաև հատուկ կարգ` քվեարկության օրը թանաքի որակի պարբերական ստուգումներ կատարելու վերաբերյալ:

բ) կիրառել բոլոր մատնահետքերը հանձնելու միջոցով ընտրողների՝ մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, ինչպես սահմանված էր Ընտրական օրենսգրքում ԱԺ կողմից 2016թ.-ի հունիսին կատարված փոփոխություններով:

գ) ապահովել ընտրական ցուցակների վերահսկելիությունը և դրանք ներբեռնելու հնարավորությամբ մատչելի դարձնել բոլորի համար նաև միջընտրական ժամանակահատվածում:

3. Ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը: Լցոնումները:

Ընտրողների ահաբեկման և ընտրական այլ հանցագործությունների ապացուցման բեռը պետք է ստանձնի նախևառաջ պետությունը: Իրավապահ մարմինները պարտավոր են մշտադիտարկել քվեարկության ընթացքի տեսանկարահանման ընթացքը և նյութերում հանցագործության կատարման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, դրանք ընդունել որպես հաղորդում և օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել արձանագրված փաստերի կապակցությամբ:

4. Ընտրական մրցակցության համար անհավասար պայմանները:

ա) Խստագույնս վերահսկել նախընտրական փուլում կուսակցությունների ֆինանսական ծախսերի համապատասխանությունը օրենքի պահանջներին, ընդլայնել ԿԸՀ վերահսկիչ ծառայության լիազորությունները:

բ) Կրճատել ընտրական գրավի չափը մինչև 7մլն. դրամ և ընտրական ծախսերի թույլատրելի շեմը` մինչև 200 մլն.դրամ:

գ) Միջոցներ ձեռնարկել հանրային լրատվամիջոցներով նախընտրական գովազդի վճարովի եթերաժամերի սակագները կրճատելու ուղղությամբ:

դ) Օրենքով սահմանել, որ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններից յուրաքանչյուրին Հանրային ռադիոյով և Հանրային հեռուստատեսությամբ տրամադրվում է օրական 10 րոպե տևողությամբ անվճար եթերաժամ` ժամը 19:00-ից 23:00-ի միջակայքում:

5. Բողոքարկման համակարգը

ա) Օրենքով սահմանել, որ բողոքները կարող են ձեւակերպվել և ԸԸՀ ներկայացվել ինչպես առանձին, այնպես էլ քվեարկության օրը` նախաձեռնողի կողմից դրանք գրանցելով ՏԸՀ գրանցամատյանում: Ընդ որում, ՏԸՀ գրանցամատյանում բողոքները բողոքող կողմը կարող է գրանցել անձամբ:

բ) Կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովները պարտավոր են ընթացք տալ ընտրախախտման վերաբերյալ դիմումներին, հաղորդումներին եւ բողոքներին ու քվեարկությամբ կամ այլ եղանակով չեն կարող դրանք անտեսել:

գ) ԸԸՀ-ն պարտավոր է քննարկել և որոշումներ կայացնել ինչպես առանձին ներկայացված, այնպես էլ ՏԸՀ-ների գրանցամատյաններում վստահված անձանց և դիտորդների կողմից արձանագրված բոլոր բողոքների և դիտողությունների վերաբերյալ: ԿԸՀ կամ ԸԸՀ կողմից բողոքը չքննարկելը կամ ձևական քննարկելը առաջացնում է պատասխանատվություն:

դ) Փոխել և պարզեցնել վերահաշվարկի դիմումները ներկայացնելու կարգը և սահմանել, որ.

- վերահաշվարկի դիմումը կարելի է ներկայացնել նաև քվեարկության օրը` արդյունքներն ամփոփելուց հետո, գրանցելով այն ՏԸՀ գրանցամատյանում,

- վերահաշվարկի դիմումները քննարկելու հաջորդականությունը որոշել միայն վիճակահանությամբ,

- հավասարեցնել վերահաշվարկի դիմում ներկայացրած և վերահաշվարկին ներկա գտնվող կողմերի իրավունքները, մասնավորապես նախատեսելով, որ վերահաշվարկին ներկա գտնվող կողմը նույնպես ընտրական փաստաթղթերին ծանոթանալու և դրանցից քաղվածքներ կատարելու իրավունք ունի,

- սահմանել, որ ԸԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ պարտավոր է վերահաշվարկել այն տեղամասերի արդյունքները, որոնց ամփոփիչ տվյալները նկատելիորեն տարբերվում են հարակից այլ տեղամասերում գրանցված արդյունքներից:

ե) Ընդլայնել վստահված անձանց լիազորությունները և նրանց թույլ տալ, մասնավորապես, ստորագրել ընտրական ցուցակները:

6. Այլ փոփոխություն

Գործող օրենսդրությամբ համայնքի ղեկավարի ընտրվելու իրավունքի ժամկետային սահմանափակումը վերացված է: Ներկայումս ունենք մի իրավիճակ, երբ գյուղական համայնքների ղեկավարների շուրջ 70%-ը պաշտոնավարում են 10 և ավելի տարիներ: Համայնքներում ձևավորվել են տեղական փոքրիկ կլաններ, որոնց գերխնդիրը համապետական ընտրությունների ժամանակ իշխանության վերնախավի պատվերով անհրաժեշտ արդյունքների ապահովումն է: Այդ ծառայության դիմաց նրանք ստանում են անժամկետ պաշտոնավարման և համայնքի ունեցվածքի անվերահսկելի տնօրինման իրավունք: Մրցակցությունը համայնքներում փաստացի վերացված է, նոր, երիտասարդ կադրերի ձևավորման համար ոչ մի հեռանկար չի նշմարվում:

Ստեղծված իրավիճակը մեկ քայլով կամ գործողությամբ չես շտկի, սակայն որպես հրատապ քայլ առաջարկում ենք փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում՝ վերականգնելով համայնքների ղեկավարների անընդմեջ ընտրվելու իրավունքը երկու ժամկետով սահմանափակող դրույթը»։


Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի մասին

Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի...

16:15

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

15:45

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

15:19

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

15:03

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը կշարունակվի. ժողովրդական վարպետը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցչին

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը...

14:52

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել...

14:39

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ Մանուկյան

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ...

14:23

Հայաստան-Վրաստան սահմանը հատել է 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին. Գևորգ Պապոյան

Հայաստան-Վրաստան սահմանը հատել է 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին....

14:05

Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում. Բժիշկը մանրամասներ է պատմում (Տեսանյութ)

Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում....

13:49

Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր վերջնանպատակում ազնիվ լինի. Վանեցյան

Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր...

13:33

Տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ կարգալույծ հռչակել. Պահանջ Ամենայն Հայոց կաթողիկոսից

Տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ կարգալույծ հռչակել. Պահանջ Ամենայն...

13:19

Միացյալ Թագավորության հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ. Արայիկ Հարությունյան

Միացյալ Թագավորության հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ. Արայիկ...

12:46

«Օրրանի» սաներն այցելել են կրկես. Արցախցի երեխաների երկրորդ երազանքը Արցախ վերադարձն է

«Օրրանի» սաներն այցելել են կրկես. Արցախցի երեխաների երկրորդ երազանքը Արցախ վերադարձն...

12:35

Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը Հայաստանին

Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը...

12:21

Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականություն. Վահե Հովհաննիսյան

Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականություն. Վահե...

12:03

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի արդյունքները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի...

11:46

Ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելինե՛ր, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ քրիստոսակերտ Մայր Աթոռից ամոթահար ու գլխիկոր կհեռանան. Հայր Ասողիկ

Ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելինե՛ր, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան...

11:36

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր...

11:28

Նիկոլ Փաշինյանը չունի որևէ կարմիր գիծ և նա որևէ պարագայում չի կանգնելու. Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը չունի որևէ կարմիր գիծ և նա որևէ պարագայում չի կանգնելու....

11:28

Ի տարբերություն գործող ռեժիմի խոսույթի՝ կաթողիկոսի խոսքը կառուցված էր հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա

Ի տարբերություն գործող ռեժիմի խոսույթի՝ կաթողիկոսի խոսքը կառուցված էր հանդուրժողականության և սիրո...

11:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55