Ապրիլյան պատերազմից այս կողմ էլ ավելի ուժգին մոլեգնությամբ ենք սկսել փնտրել հարցերի պատասխաններ, որոնք առանց այդ էլ ակնհայտ են և որոնք առանց բարձրաձայնման էլ համապատասխան «մարմինները» քաջ տեղյակ են: Ո՞ւմ հետ է կապված մեր ընդհանուր շահը, ո՞վ է մեր բարեկամը, ո՞վ է մեր դաշնակից, ո՞ւմ հետ ինչ հարաբերություններ ձևավորենք, արդյո՞ք մեր ընկերոջ ընկերը մեր ընկերն էլ է/Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան/ և մի շարք նմանատիպ կարևոր, բայց երկրորդական պլան մղված հարցադրումներ, իսկ առաջնայինը սպասողական վիճակն է, առաջնայինը Ռուսաստանի խոսքն է, ինչի վառ վկայությունը Թբիլիսիյում կայացած ԵԱՀԿ վերջին վեհաժողովն էր, որի ժամանակ առաջարկված բանաձևի տակ չեն ստորագրել միայն Հայաստանն ու Ռուսաստանը, իսկ բանաձևը բխում է հենց Հայաստանի շահերից, սահմանին կանգնած զինվորի անվտանգության նկատառումներից ելնելով է մշակվել այդ բանաձևը: Լինելով Ռուսաստանի հետ, Հայաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, իսկ այդ պարագայում ապավինել Արցախյան հարցի կարգավորման միջազգային միջամտությանը, այն էլ խաղաղ ճանապարհով դա ուղղակի տրամաբանական չէ: Մյուս կողմից Ռուսաստան-Թուրքիա տանդեմը դիմակայել է ցանկանում տարածաշրջանում ախորժակ սրողներին և այս համատեքստում Արցախյան հակամարտությունը լավ զենք է, որից ցանկանում են օգտվել բոլորը: Նման լարված իրավիճակում անտեղյակության մեջ թողնել հանրությանը ևս տրամաբանական չէ, սխալ է ենթադրություններ սնելը, մեկը խոսում է հողերի հանձնումից, մեկը 800 հա-ից, երորդը գրավված դիրքերից, բայց անտեղյակությունը այս պարագայում չի բխում գործընթացի շահերից, գաղտնիությունը չի խոսում մեր շահերից, պետք է հստակ տեղեկացնել, թե ինչ է մեզ սպասվում ապագայում, ինչ ունենք հիմա և ինչ ենք կորցրել հստակ, չէ որ վաղը թե կորցրածի, թե եղածի պահպանմանը ուղղված գործողությունները նորից հայ ժողովուրդն է իրականացնելու: Ճիշտը նման իրավիճակներում հանրությանը իրազեկելն է, հակառակ դեպքում տարակարծությունն ու ինֆորմացիոն սովը կդրդեն ավելի զավեշտալի տարբերակների քննարկման, իսկ դա կարող է խուճապ ծնել, ինչից զգուշանում ենք այդքան, ինչը այս փուլում մեզ բնավ հարկավոր չէ:
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02