«168 Ժամ» թերթը գրում է. «Հունիսի 1-ին Ստեփանակերտում ԼՂՀ Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած կենցաղային մի միջադեպի պատճառով, արդեն մի քանի օր է՝ Արցախի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Այդ ակցիաներն իրականում որևէ կապ չունեն միջադեպի հետ, որի բոլոր մասնակիցներն արդեն ձերբակալված են, և ԼՂՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով խոստացել են պատժել հանցագործություն կատարողներին։
Սակայն այդ հավաստիացումները չեն բավարարել բողոքի մասնակիցներին, որոնք արդեն առաջ են քաշում միանգամայն այլ խնդիրներ, պահանջում են երկրի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Պահանջում են՝ պատերազմի մեջ գտնվող երկրում, պատերազմի մեջ գտնվող երկրի իշխանություններից։ Պահանջում են՝ իրենց պահանջը փաթեթավորելով ժողովրդավարության, խոսքի ու հավաքների ազատության գեղեցիկ կարգախոսներով։
Ի վերջո, անթույլատրելի է պատերազմական երկրում ժողովրդավարության ու ազատությունների մասին բարձրաձայնումներով կատարել գործողություններ, որոնք ամեն պահի կարող են հակահարված ստանալ ոչ թե ԼՂՀ իշխանություններից, ում դեմ Ստեփանակերտում պայքարի են դուրս եկել մի քանի տասնյակ ցուցարարներ, այլ Ադրբեջանից։ Հիմա ոչ ժողովրդավարական գեղեցիկ կարգախոսների, ոչ էլ կեղծ հայրենասիրական պաթոսի ժամանակը չէ։
Այո, Արցախում կան շատ խնդիրներ, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ սոցիալ-տնտեսական, արդարության մթնոլորտին վերաբերող խնդիրներ։ Բայց Ստեփանակերտը Երևանը չէ, Ստեփանակերտի ավտոկայանն էլ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող խաղաղ քաղաքավայր չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02