Իշխանությունները պետք է արժանին մատուցեն հայ լրագրողներին և մեդիա ոլորտի բոլոր այն աշխատակիցներին` ովքեր իրենց փայլուն հաղթանակը կրեցին ապրիլի սկզբից մինչ այսօր թշնամու կեղծ ու ապատեղեկատվական լրատվամիջոցների դեմ։
Ո՛չ պակաս կարևորագույն պատերազմներից է նաև լրատվական պատերազմը, որը առաջին հայացքից անտեսանելի է, սակայն շատ ավելի կարևոր է և ունի պետության ավելի մեծ ուշադրության և աջակցության կարիքը,բազմաթիվ այդ ոլորտի աշխատակիցներ նույն պես արժանի են պատվո շքանշանների ու մեդալների քանի, որ ըստ ինձ լրագրությունը դա դիվանագիտության հրետանին է, ասում են` հրետանին պատերազմի Աստվածն է, իսկ այս դեպքում մեր դիվանագիտությունը լրագրողների ներքո ունի այնպիսի հրետանի` որոնք իրենց փայլուն, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ իրենց մասնագիտական գործունեության մեջ հաղթանակ կրեցին ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից միջազգային հանրությանը մատուցվող կեղծ ապատեղեկատվությանը, հաղթանակի վառ ապացույցներից է նաև այն, որ մեր լրագրողների ճիշտ ու զսպված մոտեցումների շնորհիվ թշնամին բազմաթիվ փորձեր է անում թե հեռախոսակապի միջոցով, թե սոցիալական ցանցերում նամակագրությունների միջոցով փորձում է որևէ տեղեկատվություն ստանալ մեր իրադրության և մեր տրամադրվածության մասին։ Մեր հայկական լրատվամիջոցներից շատերը ապրիլի սկզբից մինչ օրս աշխատել են և աշխատում են ռազմական գործողությունների թիզակետում, շատերը աշխատել և աշխատում են արտակարգ ռեժիմով ու արտակարգ կատարում են իրենց մասնագիտական և հայրենասիրական պարտքը։
Պատերազմական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր լրագրող, օպերատոր, խմբագիր և այլ մեդիա ոլորտում աշխատակից` դա նույն մեր զինվորն է` որի զենքը համակարգիչն է, խոսափողն է, տեսախցիկը և գրիչը, այսքանին մնում է միայն ավելացնել` Փա՛ռք ու Պատիվ մեր Հայաստանում, Արցախում և սփյուռքում գտնվող բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք իրենց օբյեկտիվ ու ճշգրիտ լուսաբանումների շնորհիվ` լսելի ու տեսանելի դարձրեցին միջազգային հանրությանը և միջազգային այլ կառույցներին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի իրողությունը, որոնք էլ իրենց հերթին չենթարկվեցին հակառակորդի կողմից տարածած անհեթեթ հաղորդագրություններին և լուսաբանումներին։
Ես ուրախ եմ այն բանի համար, որ Հայաստանում բազմակարծիք լրագրողները մի կողմ թողնելով իրենց անձնական շահերը, սկզբունքները, հայացքները և մոտեցումները անմիջապես մոտեցրին պետության համընդհանուր շահերին ու սկզբունքներին, ավելի ուրախ կլինեմ այն բանի համար, որ Հայաստանում ի վերջո միասնության գաղափարը և պետական մտածողությունը ծագի ո՛չ միայն ռազմական ու պատերազմական իրավիճակներում, այլ նաև մշտական առօրյա կյանքում։
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44