Մենք գիտենք, որ այսօր աղքատ եւ հարուստ խավերի միջեւ կենսամակարդակի եւ եկամուտների առումով մեծ տարբերություն կա, իսկ միջին խավը շատ փոքր տոկոս է կազմում: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը։
«Դուք ունե՞ք հաշվարկներ ու տեսլական, թե ինչ ժամկետներում է հնարավոր աղքատության շեմը հասցնել կենսապահովության նվազագույն շեմին»,-հարց ուղղեց պատգամավորը ունի ՀՀ աշխատանքի սոցիալական պաշտպանության նախարար Մանե Թանդիլյանին:
Վերջինս համաձայնեց, որ աղքատների ու հարուստների միջեւ եկամուտների տարբերությունը բավական մեջ է. «Մեր նախարարության ուղղակի գործառույթի մեջ աղքատության վերացումը չի մտնում։ Մենք ավելի շատ աղքատության ազդեցությունը մեղմելու նախարարություն ենք։ Աղքատության վերացումը տնտեսության զարգացման արդյունքը պիտք է լինի, դրա վերացումը տնտեսական լուծում է պահանջում, իսկ մենք՝ մեղմելու գործառույթ ունենք», - նշեց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ նախարարության ուշադրության կենտրոնում է կենսական անհրաժետության կարիքներ հոգալու հատկացումները պատշաճ տրամադրելը։
«Չէի ուզենա այս պարագայում խոստումներ տալ, բայց մենք հասկանում ենք, որ կան քաղաքացիներ, որոնք պետությունից ստանում են այնպիսի հատկացումներ, որոնցով դժվար է անգամ առաջին անհրաժետության կարիքները հոգալ։ Դա մեր ուշադրության կենտրոնում է: Միասին կաշխատենք լուծումների ուղղությամբ», - ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ նախարարության հնարավորությունները սահմանափակ են. «Պետք է դիտարկենք նաեւ հասցեականությունը: Նրանք, որոնք պետք է լինեին թիրախում, հաճախ չեն ստանում հատկացումներ: Մտադիր ենք ստեղծել թիմ, որը կվերանայի, թե ինչ է կատարվում այս ոլորտում: Հետաքրքիր արմատական փոփոխության մտադրություն ունենք»:
Ա_ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էր հավելեց. «Փող աղքատության դիմաց սկզբունքը պետք է փոխվի փող աշխատանքի դիմաց սկզբունքի»:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02