Այսօր ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց, որ նշանակվել է նախարար, որ Սփյուռքը ճանաչելու իր փորձը, էնտուզիազմը, պատկերացումները բերի ու նորովի, ավելի թարմ կերպով գործունեություն ծավալի նախարարությունում։
«Սակայն նախկին իշխանությունից ստացած ժառանգությունը թույլ չի տալիս միայն գալ ու ստանձնել պաշտոնը: Մենք պետք է բացառապես ձեռնամուխ լինենք վերափոխելու նախարարության աշխատանքը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նախորդ ծրագրերին, նախարարն ասաց, որ պիտի որոշում կայացներ՝ դրանք իրականացվելո՞ւ են, թե ոչ: «Ես ոչ միայն եկել եմ փոփոխություններ բերելու, այլև պիտի ապահովեի նախարարության բնականոն ընթացքը: Մենք գտնում ենք, որ ծրագրերը, որոնք հաստատվել են բյուջեով, անցել են մրցույթներով, կարող են ունենալ կոռուպցիոն ռիսկեր:
Մենք պարտավոր ենք լինել բաց ու թափանցիկ, հաշվետու մեր քաղաքացիների առաջ, իսկ իրողությունը մեզ մտահոգվելու, կասկածելու առիթներ տվեց: Երկու օր առաջ, երբ մեր կասկածները բավականին հիմնավոր էին, ես հանդիպեցի Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ, նրան ներկայացրի մեր մտահոգությունները»,-ասաց նա:
Անդրադառնալով տենդերներին՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ իր հանձնարարականով ուսումնասիրվել է այդ ոլորտը, որի հետևանքով պարզվել է, որ առնվազն վերջին 3 տարիներին տենդերները նույն ընկերություններն են շահել:
«Դեռ փաստեր չկան, բայց կան խոսակցություններ, որ այդ ՍՊԸ-ն անմիջական կապ է ունեցել ՊՈԱԿ-ի նախկին աշխատակազմի հետ»,-ասաց նա և նշեց, որ Դավիթ Սանասարյանի հանձնարարականով կիրականացվի աուդիտ, որի արդյունքում կորոշվի, թե ինչպիսի ընթացք է ստանում քննությունը:
Նա հայտարարեց, որ որոշում են կայացրել ժամանակավորապես հետաձգել ծրագրերի իրականացումը, և մի քանի ամիս պետք է, որ հավուր պատշաճի պատրաստվեն այդ ծրագրերին:
Ինչ վերաբերում է այդ ծրագրերին մասնակցող՝ արդեն ավիատոմսեր գնած քաղաքացիներին, ապա Սփյուռքի նախարարն ասաց. «Այն ամենը, ինչ անում ենք, նաև այս որոշումները միտված են նրան, որ եթե այսօր այդ մարդիկ կկրեն որոշակի նեղություն, բայց վաղը հպարտ, բաց ճակատով կգան և կմասնակցեն առաջիկա ծրագրերին՝ վստահ լինելով, որ ամեն մի դրամ ծախսվել է արդյունավետ, թափանցիկ»,-ասաց նա:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02