Ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով այն մասին, որ 4-րդ պատգամավորն է դուրս գալիս «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից:
Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում մի երևույթ չի եղել, որ ընդդիմությունը Ազգային ժողովում ունենա իշխանություն: «Սա խոսում է ՀՀԿ միասնականության մասին, մենք նորմալ ենք համարում, մենք ենք հորդորել, որ նրանք, ովքեր բիզնեսի մարդիկ են, ինչպես ասացիք, ազատ լինեն, մենք որևէ մեկից կառչած չենք: Մերը գաղափարական թևի հենքն է, որպես ընդդիմություն ենք հանդես գալիս»,- ասաց Բաղդասարյանը:
Նախորդ շաբաթ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին էր հայտնել էին Շիրակ Թորոսյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը և Արման Սահակյանը:
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ Ֆելիք Ցոլակյանը իր հետ հեռախոսազրույց է ունեցել, ասել է, որ, հավանաբար, ավելի լավ կլինի, որ դիմում գրի և հունիսի 1-ից «սիրողական մակարդակում էր խմբակցության անդամ»: Շիրակ Թորոսյանին, նրա խոսքով, իրենք են հեռացրել, հետո է պատգամավորը դիմում ներկայացրել:
«Մենք սա հիվանդագին ու ցավագին չենք տանում: Իշխանությունն ինքն իրեն վստահ պետք է զգա, կազուս է, պատկերացնում եք՝ ընդդիմություն հաղթահարած քաղաքական ուժը մեծամասնություն է կազմում ԱԺ-ում»,- հավելեց նա:
Հարցին՝ քանի՞ հոգի կմնա ՀՀԿ խմբակցությունում, նա պատասխանեց. «Եթե մենք շատ չստիպենք, չստիպենք, որ գնան, կմնան: Մենք արհեստական որևէ բան չենք անում: Մենք պարզապես ասում ենք, որ իշխանություն լինելը հեշտ է, երբ մենք գնում ենք ընդդիմություն, այն պետք է հենված լինի գաղափարական հենքի վրա: Ասել ենք՝ պատրաստ պետք է լինեք ընդդիմություն լինել, բայց եթե որևէ խոչընդոտ եք տեսնում, ազատ եք: Գնահատելով ունակությունները, կարող են պառլամենտից էլ հրաժարվել: Իշխանությունը որոշ մարդկանց համար լինել հեշտ է, գաղափարական առումով է դժվար իշխանություն լինել: Եթե մարդիկ քաղաքական չեն, իրենց համար կարևորվել է մանդատ ունենալը: Որպես ընդդիմություն հանդես գալու նրանց գաղափարական ունակությունները պետք է հաշվի առնվեն: Դրա համար մենք ասել ենք, եթե որպես ընդդիմություն հանդես գալու համար խանգարող հանգամանք ունեք, որևէ մեկդ սահմանափակված չեք»:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02