ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Մոսկվա այցի օրակարգում կարևորագույն հանդիպումը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումն է։ Հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ այս ամենը և քննարկումները տեղի են ունենում Փաշինյան-Պուտին՝ մայիսի 14-ին կայացած հանդիպման համատեքստում։
«Երկկողմ և բազմակողմ հարթակներում մեր ջանքերի համադրման հարցերը կլինեն, բնականաբար ԼՂ հիմնախնդիրը արծարծվելու է, նախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով, որտեղ կամփոփվեն բանակցություններն ու դրանց արդյունքները»,- ասաց նա։
Բալայանը նաև հայտնեց, որ կլինեն հանդիպումներ ՌԴ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, ուսանողների հետ, նաև մի շարք այլ հանդիպումներ, որոնց մասով կլինեն հրապարակումներ։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հանդիպումների հավանականությանն անդրադառնալով՝ Բալայանը նշեց, որ այս պահի դրությամբ նման պայմանավորվածություն՝ արտաքին գործերի նախարարի կամ ավելի բարձր մակարդակով՝ վարչապետի և Ադրբեջանի ղեկավարի հանդիպման վերաբերյալ, չկա։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Հայաստան կատարելիք այցի մասին ԱԳՆ խոսնակը նշեց, որ դա կլինի փաստացի առաջին շփումը համանախագահների և նոր իշխանությունների։ Օրակարգին անդրադառնալով՝ նա նշեց, որ եթե որևէ շփում ծրագրվի, գաղտնի չի պահվի, կհրապարակվի։
«Երբ իշխանությունները խոսում են արտաքին քաղաքականության շարունակ մասին, նկատի ունեն՝ այն քաղաքականության հիմքերը, որ դրվել են, առավել զարգացնելու են»,- ասաց նա։
Բալայանը նշեց, որ խորացվելու և ամրապնդվելու են ՌԴ հետ հարաբերությունները, զարգացվելու են արևմտյան երկրների, տարբեր մայրցամաքների գործընկերների հետ հարաբերությունները։
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02