Արցախի մի շարք քաղաքական-հասարակական գործիչներ օրեր առաջ համացանցում հրապարակել էին «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի անդամների ցանկը և հայտարարություն։ Նախաձեռնողներից մեկը՝ ողջունելով հայաստանյան «թավշյա հեղափոխությունը», նշել էր, որ փոփոխությունների կարիք կա նաև Արցախում:
Մի քանի օր շարունակ Արցախում բողոքի զանգվածային լարված գործողություններ էին տեղի ունենում: Տեղի ունեցող գործընթացներին արձագանքեցին հայաստանյան և արցախյան քաղաքական որոշ գործիչներ։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով տեղի ունեցող դեպքերին, հրապարակմամբ արձագանքեց՝ անթույլատրելի համարելով բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա. «Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ»,- հայտարարել էր Լ. Տեր-Պետրոսյանը։
Երեկ երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. դիմելով Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեին՝ կոչ արեց դադարեցնել բողոքի գործողությունները՝ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Երեկ Արցախյան իրադարձությունների մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը ճշտելու նպատակով 168.am-ը կապ էր հաստատել գրասենյակի հետ, որտեղից մեզ փոխանցել էին, որ նա անընդհատ կապի մեջ է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ի պատասխան մեր հարցադրման, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում ծայր առած բողոքի գործողությունները, ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին.
«Հանրապետության նախագահը ողջունում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և Հայաստանի վարչապետի հորդորի հիման վրա Ստեփանակերտում բողոքի գործողությունների դադարեցումը: Նախագահ Սարգսյանն ամենօրյա կապի մեջ է Արցախի նախագահի հետ, ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցում է նաև Արցախի նախկին ղեկավարության և հեղինակավոր մարդկանց հետ:
Նախագահը գոհունակություն է հայտնում, որ Արցախի իշխանություններն արագ արձագանքեցին ցավալի միջադեպին, այն դատապարտվեց, որակվեց անթույլատրելի և ստացավ իրավական գնահատական: Արցախի Ազգային ժողովում ստեղծվեց քննիչ հանձնաժողով ստեղծված վիճակի մասին համապարփակ քննարկումների հարցերով:
Միջադեպի շուրջ ծավալված զարգացումները ցույց են տալիս, որ Արցախի ժողովուրդը ցուցաբերում է քաղաքական և քաղաքացիական բարձր գիտակցություն:
Նախագահը կիսում է այն գնահատականը, որ Արցախի համար բացառիկ արժեքներ են ներքին կայունությունը, պետական հիմքերի անսասանությունը, երկրի անվտանգության և պաշտպանողունակության հետևողական բարձրացումը, որին հնարավոր է հասնել Արցախի բնակիչների աշխատանքի և կյանքի խաղաղ պայմանների ապահովման և կենսապայմանների բարելավման նպատակով սոցիալ-տնտեսական հարցերի լուծման միջոցով»:
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02