2016 թվականի հուլիսի 8-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քսանմեկերորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացրեց դատավոր Հարություն Մովսեսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերը: Մասնավորապես՝ անդրադարձավ այն հարցին, որ 2016 թ. մայիսի 27-ի դատական նիստի ընթացքում Դատարանը որոշում էր կայացրել քաղաքացիական հայցը վարույթ ընդունելու մասին՝ Ռուսաստանի Դաշնությանը ճանաչելով պատասխանող կողմ, իսկ տուժողների իրավահաջորդներին՝ քաղաքացիական հայցվորներ: Ավելին՝ ժամկետներ էր խնդրել քաղաքացիական հայցը թարգմանելու և ռուսական կողմին ներկայացնելու համար, սակայն հաջորդ դատական նիստի ընթացքում մերժեց հայցը վարույթ ընդունել՝ սրանով ցույց տալով, որ դատավորը կաշկանդված է ռուսական կողմի դիրքորոշումներով, ունի կանխակալ վերաբերմունք, հետևաբար՝ չի կարող իրականացնել արդար դատավարություն: Դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը միացան տուժողների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչները ևս: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, համոզված լինելով, որ միջնորդությունը մերժվելու է՝ կարևորում է միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման պատշաճ հիմնավորումների ներկայացումը, քանզի նրա կարծիքով՝ Դատարանը անկախ չէ անգամ այդ հարցում: Հայտարարվեց, որ Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ մեկ աշխատանքային օրով՝ դատական նիստի ձայնագրության միջոցով ծանոթանալու ներկայացված միջնորդությանը: Միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի 2016 թ. հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ին:
© 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47