Թուրքիայում ապաստանած սիրիացի ներգաղթյալներն այժմ արդեն կազմում են երկրի ամբողջ բնակչության 4․2 տոկոսը։ Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի ներքին գործերի նախարարության միգրացիոն հարցերով վարչությունը։
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, 2012 թվականից սիրիացի ներգաղթյալների թիվը Թուրքիայում աճել է՝ 14.237-ից հասնելով շուրջ 3․5 մլն-ի։
2013 թվականին սիրիացի ներգաղթյալների թիվը Թուրքիայում եղել է 224.655, 2014-ին գրանցվել է ներգաղթյալների հոսքի ամենակտրուկ աճը, ինչից հետո սիրիացի ներգաղթյալների թիվը Թուրքիայում հասել է 1.519.286-ի։ 2015-ին այդ թիվը հասել է 2.503.549-ի, իսկ 2016-ին՝ 2.834.441-ի։
2017 թվականի վերջին տվյալների համաձայն՝ երկրում բնակվում է 3.426.786 ներգաղթյալ։
Հայտնի է, որ ավելի քան 15 մլն բնակչություն ունեցող Ստամբուլում միայն սիրիացի ներգաղթյալների թիվն անցնում է կես մլն-ը․ այստեղ հաշվվել է 538.000 սիրիացի ներգաղթյալ։
Սիրիացի ներգաղթյալների թվաքանակով Ստամբուլին հաջորդում են Սիրիայի հետ սահմանամերձ Ուրֆան, Հաթայը, Այնթապը և Մերսինը։ Ներգաղթյալները մեծ թիվ են կազմում նաև Ադանայում, Քիլիսում, Բուրսայում, Իզմիրում ու Մարաշում։
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55