«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից 26.09.17 թվականին կազմակերպած 2016-2017թթ. ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքների ներկայացման վերաբերյալ միջոցառման շրջանակներում, որին հրավիրված են եղել նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները, քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հայտի ապահովման միջոցների գանձման գործընթացում հնարավոր խախտումների վերաբերյալ հարցեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
«Գնումների մասին» 2010թ. դեկտեմբերի 22-ի ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանվել է, որ մասնակիցը հայտով` հրավերով սահմանված կարգով ներկայացնում է հայտի ապահովում: Հայտի ապահովումը` տուժանքը, վճարում է մասնակիցը, եթե թույլ է տվել օրենքում նկարագրված մի շարք խախտումներ:
Շրջանակային համաձայնագրերի կնքման դեպքում հայտի ապահովման չափը հավասար է գնումների բազային միավորին՝ 1.000.000 դրամ:
Բարձրացված խնդրի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ. նոյեմբերի 30-ին լուծարվել է:
Պարզվել է նաև, որ 2011-2017 թվականներին բազմաթիվ դեպքերում ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի կայացրած որոշումներով տնտեսվարող սուբյեկտների համար հաստատվել են այնպիսի խախտումներ, որոնց դեպքում առաջանում է հայտի ապահովման վճարներ մուծելու պարտավորությունը: Մինչդեռ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, ունենալով հայտի ապահովման միջոցների վճարումն ապահովելու պարտականություն, չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները, միջոցներ չեն ձեռնարկել տնտեսվարող սուբյեկտներից համապատասխան գումարները գանձելու ուղղությամբ: Արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Ներկայումս աշխատանքներ են տարվում խախտման բոլոր դեպքերի և վնասի կոնկրետ չափի ճշգրտման ուղղությամբ: Մայիսի 5-ի դրությամբ արդեն իսկ հաստատվել է շուրջ 174 միլիոն դրամի վնասի առկայությունը, որը վերջնական հաշվարկների արդյունքում կարող է ավելանալ: Դատախազության կողմից խնդիրը վերհանելուց հետո ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ դատարան հայցեր է ներկայացրել հայտի ապահովման միջոցների գանձման վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ նկարագրված իրավիճակում առկա են պաշտոնական լիազորությունների չարաշահման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44