Այսօր՝ հուլիսի 8-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին, ՀԽՀԿ գործկոմի անդամների և Համահայկական խաղերի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուների: Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպմանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ 2019 թվականին հայ ժողովրդի հայրենիքի արցախյան հատվածում Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը ներկայիս բարդ շրջանում խիստ պահանջված պատմական իրադարձություն է։
ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը շեշտել է, որ այս որոշումն ընդունվել է Գործադիր կոմիտեի անդամների կողմից միաձայն, ինչը լավագույն կերպով արտացոլում է կազմակերպության հիմնական նպատակը՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:
Նախագահ Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում՝ մարզամշակութային կյանքի զարգացման և համահայկական կարևորություն ունեցող կապերի ամրապնդման տեսանկյուններից՝ ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Այնուհետև քննարկվել են Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։ Պարոն Զաքարյանը ներկայացրել է կատարվելիք աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց հետ կապված խնդիրները և առաջնային լուծում պահանջող հարցերը։
Նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արցախին ընձեռնված հնարավորության համար և շեշտել, որ Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը հատկապես կարևոր է ազգային անվտանգության և միջազգային հեղինակության առումով, քանի որ այն ցույց կտա ողջ աշխարհին իրական Արցախն ու արցախցուն։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի իշխանությունների հետ շրջայցերի միջոցով մարզական կառույցների վիճակին ծանոթանալու և ստացված տվյալները միասին ամփոփելու վերաբերյալ։
Հանդիպումից անմիջապես հետո Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն Իշխան Զաքարյանի գլխավորությամբ շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի ուսումնական հաստատություններում տեղակայված մարզական կառույցներով՝ պայմաններին ծանոթանալու նպատակով։
Հուլիսի 9-ից շրջայցեր կկատարվեն նաև Արցախի մյուս քաղաքներում ևս։
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47