Հայաստանում չեն լինելու արտոնյալներ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, որ օրենքը հավասար է հնչելու բոլորի համար:
«Պետք է ջանքեր գործադրեմ, որ այս սկզբունքն առաջինը գործի իմ ընտանիքի անդամների, շրջապատի, հարազատների ու բարեկամների նկատմամբ: Հպարտ եմ հայտարարել, որ որդիս, ով մեկնելու է ժամկետային զինվորական ծառայության, դիմում է գրել ու կամավոր հիմունքներով ծառայությունն իրականացնելու է Արցախում»,- նշեց Ն. Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ իրենք քննության են ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների՝ նախարարների, պատգամավորների որդիների՝ բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը: «Նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու՝ օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ չունեն, իսկապես կծառայեն բանակում»,- նշեց Փաշինյանը:
Դիմելով նախկին և գործող պաշտոնյաներին ու նրանց որդիներին՝ վարչապետն ասաց. «Եթե գտել եք բանակից խուսափելու ճանապարհներ՝ արձագանքե՛ք նոր իրողություններին, ներկայացե՛ք զինվորական կոմիսարիատներ և զորակոչվե՛ք բանակ»:
Նա դիմեց նաև նրանց, ովքեր արտերկրում են, և ասաց, որ սա նոր Հայաստան է, այստեղից չեն փախչում բանակից խուսափելու պատճառաբանությամբ:
«Ապացուցե՛ք, որ հաղթանակած ժողովրդի «դուխով» զավակներն եք: Եթե ժամկետային զինվորական ծառայություն անցնելու համար վերադառնաք հայրենիք, եթե անգամ հետախուզման մեջ եք, չեք ձերբակալվի, հետապնդում չի իրականացվի»,- նշեց նա:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42