ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագրի ներկայացմանը հարցեր ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված, որոնք վերաբերում էին ծրագրի արտաքին քաղաքականության բլոկին: Նա նշեց, որ գաղտնիք բացած չի լինի, եթե ասի, որ Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները խոչընդոտել են Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը:
«Թե՛ բանակցություններից առաջ, թե՛ բանակցություններից հետո տարբեր դիվերսիոն ակտերով փորձել են խանգարել բանակցություններին: Հայկական կողմի քննադատական խոսքին միջազգային կառույցների կողմից ոչ ադեկվատ պատասխան է հնչել ու կողմերին կոչ է արվել զսպվածություն ցուցաբերել: Տարօրինակ է, որ կառավարության այսօրվա ծրագրի 3-րդ գլխի 2-րդ պարբերության մեջ գրեթե նույն մոտեցումն է որդեգրված, այսինքն՝ կողմերին է կոչ արվում, ասես հավասարության վրա է դրվում հայկական կողմի ու Ադրբեջանի միջև»,- ասաց Մելիքյանը:
Ի պատասխան պատգամավորի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյան ասաց, որ համակարծիք չէ պատգամավորի այն դիտարկման հետ, թե կողմերի միջև հավասարության նշան է դրվում: Նա նշեց, որ օրեր առաջ գործընկեր երկրներից մեկի դիվանագիտական ներկայացուցչի հետ է հանդիպել, որը հայտարարել է, թե ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումները լավ առիթ են, որ ՀՀ-ին պատրաստենք խաղաղության՝ կապված Ղարաբաղի հարցի կարգավորման հետ:
«Ես էլ նրան ասացի, թե ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք մեր հանրությանը Ձեր ասած տրամաբանության մեջ պատրաստենք խաղաղության, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանն իր հանրությանը պատրաստում է պատերազմի: Եթե նման պայմաններում մենք մեր հանրությանը պատրաստենք խաղաղության, կնշանակի՝ մենք մեր հանրությանը պատրաստում ենք պարտության: Եթե միջազգային հանրությունն ուզում է, որ այս պրոցեսը տեղի ունենա ՀՀ-ում, ուրեմն պետք է ապահովի, որ այդ պրոցեսը տեղի ունենա Ադրբեջանում: ՀՀ-ն երբեք ագրեսիվ հռետորաբանությամբ աչքի չի ընկել, և մենք կարծում ենք, որ համաչափության սկզբունքով նայելու պարագայում կտեսնենք, որ դեռ շատ ու շատ պետք է հռետորաբանությունն ագրեսիվացնենք, որ համահունչ լինի Ադրբեջանի հետ»,- ասաց նա:
Փաշինյանն այս համատեքստում նկատեց, որ երբեք ադեկվատության զգացումը չեն կորցրել, թեև բանակցություններում կունենան կառուցողական մոտեցում: Փաշինյանը պնդեց՝ հայ ժողովուրդը հաղթել է և պետք է հաղթանակի պատրաստվի:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42