«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ:
«Հունիսի 6-ին որոշում եմ կայացրել թողնել Արցախի Հանրապետության պետական նախարարի ինձ վստահված բարձր պաշտոնը: Իմ որոշումը, ինչպես արդեն հայտարարել եմ այդ առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, չի եղել պահի թելադրանքով եւ ունեցել է հիմնավոր պատճառներ:
Զբաղեցնելով հանրապետության վարչապետի եւ պետական նախարարի պաշտոնները՝ նաեւ իմ համեստ աշխատանքի շնորհիվ անցած ավելի քան մեկ տասնամյակում մեր հանրապետությունում արձանագրվել են տնտեսական աճի բարձր ցուցանիշներ, ինչն առաջընթաց է ապահովել Արցախի զարգացման եւ մեր քաղաքացիների սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծման հարցում: Սակայն հանրային վերջին տրամադրությունները ցույց են տվել, որ մեր հասարակությունը բավարարված չէ ունեցած ձեռքբերումներով եւ իշխանության առաջ նոր բարեփոխումների պահանջ է դրել:
Գիտակցելով այդ փոփոխությունների կարեւորությունը՝ ես այն սկսել եմ ինձնից՝ Հանրապետության Նախագահին ներկայացնելով իմ հրաժարականի դիմումը: Իմ խորին համոզմամբ՝ առկա խնդիրների լուծմանը ես կարող եմ ավելի շատ նպաստել որպես Արցախի ամենամեծ քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար՝ իմ թիմի հետ կատարվելիք ամենօրյա աշխատանքով:
Այս առումով, նախ, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր այն կուսակցական գործընկերներիս, ովքեր այս տարիների ընթացքում հավատարիմ են մնացել «Ազատ հայրենիք»-ի գաղափարներին ու ընտրած ճանապարհին: Միաժամանակ դիմում եմ բոլորիդ՝ նշելով, որ մեզ ծանր ու ծավալուն աշխատանք է սպասվում, եւ ովքեր պատրաստ չեն այդ գործում ներգրավվելու, ազատ են իրենց որոշումների մեջ:
Դիմում եմ նաեւ մեր հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ ասելով, որ ովքեր պատրաստ են միանալ մեր թիմին եւ համատեղ ճանապարհ անցնել, կարող են անդամագրվել «Ազատ հայրենիք» կուսակցությանը կամ նրա համակիրների բանակին:
Մենք առաջիկայում հանրության դատին կներկայացնենք մեր կուսակցության քաղաքական օրակարգը, որը կանխորոշելու է մեր քայլերի հստակ տրամաբանությունն ու ժամանակացույցը»,- ասել է Հարությունյանը։
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03