«Կառավարության ծրագիրը բնականաբար կարելի է քննադատել, շատ հեշտ է ցանկացած կառավարության ծրագիր քննադատել։ Ես ձեզ կարող եմ ասել՝ տվեք ինձ կավավարության ծրագիր և ես այն կքննադատեմ, ավելին ասեմ, որքան այն լավը լինի, ես այնքան ավելի լավ կքննադատեմ այդ ծրագիրը»,- այսօր խորհրդարանում իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ մեծ հերոսություն չէ այստեղ քաղաքական այս ծրագիրը քննադատելը։
Այնուհետև Մարուքյանն ներկայացրեվ նոր կառավարության ծրագրում իր համար մի քանի կարևոր ուղերձները. «Առաջինը՝ իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Երկրորդ՝ կոռուպցիայի հանրային մերժումը և դրանից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը։ Երրորդ՝ բռնությունից զերծ հանրության հաստատումը և բռնության հանրային մերժումը»։
Պատգամավորն ընդգծեց նաև արդարացի կերպով հարկերի հավաքագրումը, ինչի շնորհիվ արդարացիորեն ձևավորված բյուջեն պետք է նաև արդարացիորեն էլ ծախսվի։
Մարուքյանը հաստատեց գործընկերոջ՝ Արամ Սարգսյանի միտքը, որ իրենք պատասխանատու են այս կառավարության համար։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ իր ելույթում նշեց, որ կառավարության ներկայացրած ծրագիրն իր ձևով և բովանդակությամբ աննախադեպ է։
«Ներկայացված փաստաթուղթը կարելի է որակել որպես կառավարության գործունեության հայեցեկարգային դրույթներն արտացոլող անցումային ծրագիր»,- ասաց պատգամավորը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02