Կախարդական փայտիկն այն է, որ բիզնեսը զրկված է կոռուպցիոն պարտավորություններից, որ խոշոր բիզնեսն իր ողջ ծավալով մտնելու է հարկային դաշտ: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի ընդունումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, կախարդական փայտիկն այն է, որ Հայաստանում չկան մենաշնորհներ դե յուրե եւ շուտով չեն լինի նաեւ դե ֆակտո. «Սրանք խնդիրներ են, որոնք 25 տարի չեն լուծվել, որովհետեւ կախարդական փայտիկ չկար, հիմա եթե լուծվում են, նշանակում է՝ կախարդական փայտիկ կա: 20 տարի բոլորը պնդում էին, որ երկրում հնարավոր չէ իշխանափոխություն լինի, որ այս իշխանությունը չի հեռանա, պետք է պայմանավցորվել սրա հետ, նրա հետ, պայմանավորվել խոշոր բիզնեսի հետ, պետք է խնդրել, որ ֆինանսավորեն: Ի տարբերություն նախորդ կառավարությունների, որոնք ասում էին՝ չունեն կախարդական փայտիկ, ես ասում եմ, որ մենք ունենք կախարդական փայտիկ եւ բոլոր խնդիրները հերթով լուծելու ենք: Իհարկե, ոչ միանգամից»:
Փաշինյանի խոսքով, ՀՀ քաղաքացին իր վրա զգում է արդեն այդ փայտիկի ազդեցությունը:
Նա նշեց, որ գործարարների հետ հանդիպման ժամանակ գործարարներն ասել են, որ եղել է մեխանիզմ, որ ճամպրուկներով ներկայացել են Բաղրամյան 26. «Ես գործարարներին ասել եմ՝ ես չգիտեմ ամիսը քանի անգամ ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այսօրվանից դուք ազատված եք դրանից: Այսինքն եթե նրանք ազատված են այդ փողերն ինձ բերելու պարտականությունից, նշանակում է՝ ես նվիրել եմ այդ փողերն իրենց»:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02