Հունիսի 19-ին, ժամը 11:00-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Այսօր կառավարության նիստում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը զեկուցեց, որ օրակարգում ներառված են «Այլընտրանքային ծառայության մասին», «Հանրակրթության մասին», «Պաշտոնատար անձանց սպասարկման և երաշխիքների մասին», «Բարեգործության մասին», «Հողային օրենսգիրք» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ չպետք է չարաշահվի արագացված ընթացակարգերով օրենքներ ընդունելու գործիքը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հարցին, թե հնարավո՞ր է օրակարգում նոր նախագծեր ներառել, փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ չի բացառվում երկուշաբթի ունենան կառավարության արատահերթ նիստ` մի քանի օրենքներ հրատապության կարգով ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառելու համար: