Հայտնի երգչուհի Ռիհաննան շուրջ մեկ տարի առաջ սկսեց հանդիպել արաբ միլիարդատեր Հասան Ջամիլի հետ։ Սակայն հայտնի է դարձել, որ 30-ամյա երգչուհին որոշել է խզել նրա հետ հարաբերությունները։
Երկրպագուները ուրախ են Ռիհաննայի համար, եթե միայն նա իսկապես լքել է զուգընկերոջը՝ միայն այն պատճառով, որ «հոգնել է տղամարդկանցից»։ Նրանք երգչուհուն կանացի երջանկություն են մաղթել, իսկ եթե նրա համար դա միայնությունն է, թող այդպես լինի։
«Նրանք իսկապես լավ հարաբերություններ ունեին, սակայն այժմ ամեն ինչ ավարտվել է։ Ռիհաննան կոտրել է Հասանի սիրտը։ Նա հոգնել է նրանից և ընդհանրապես բոլոր տղամարդկանցից»,-ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ բաժանվելու հավանական պատճառ կարող է լինել մենթալիտետների տարբերությունը։ Նշվում է, որ արևելյան տղամարդը չպետք է կապվեր ազատասեր ամերիկուհու հետ։