Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանին, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը։
Շնորհավորելով Արագած Սաղաթելյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Պապիկյանն անդրադարձ է կատարել երկրում հաստատված հեղափոխական մթնոլորտին և ասել, որ ստեղծվել է աննախադեպ հնարավորություն՝ թոթափել դժգոհությունները և վանել արմատացած անօրինականությունը, անհավասարությունը, անհանդուրժողականությունը։
Նախարարը նաև ավելացրել է, որ պետության մեջ ծավալվող փոփոխությունների ազդակը հանրությունը պետք է զգա ոչ միայն կենտրոնական գործադիր իշխանությունից, այլև տեղերում աշխատող պաշտոնյաների արդարացի և անկողմնակալ գործելաոճից։ «Այս համատեքստում,- նշել է Սուրեն Պապիկյանը,- շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը և այդ ինքնուրույնության գրավական հանդիսացող հանրային վստահությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է հաղորդակից լինել մարդկանց խնդիրներին և թափանցիկ ու անմիջական աշխատել նրանց հետ»:
Սուրեն Պապիկյանը, ընդգծելով հանրության շրջանում իշխանության հանդեպ աննախադեպ բարձր վստահության մակարդակը և դրանից բխող սպասելիքները, ասել է, որ այդ սպասելիքները իրական և ամբողջական կդառնան, երբ տարբեր մակարդակներում գործող իշխանության ներկայացուցիչներն աշխատեն բացառապես օրինականության և սահմանադրությամբ իրենց վերապահված իրավասությունների դաշտում։ Նախարարը նաև առանձնահատուկ կարևորել է համայնքի ղեկավարի և ավագանու իրավահավասար փոխհարաբերությունների նոր մշակույթի հաստատումը և հավելել, որ այն իր ամբողջության մեջ պետք է բովանդակի ժողովրդի վստահության արտացոլումը:
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՏԿԶ նախարարության կողմից մշակվող օտարման ենթակա համայնքային հողային ֆոնդը և գույքը մեկ միասնական էլեկտրոնային հարթակում միավորելու գաղափարը, անդրադարձել մարզպետարանների կողմից պատրաստի բիզնես-ծրագրերի փաթեթներ ունենալու վարչապետի հանձնարարականին՝ այդ աշխատանքում ընդգծելով մարզպետարան-համայնքներ փոխհամաձայնեցված գործունեությունը։
Ավարտին նախարարը ևս մեկ անգամ ներկաներին հորդորել է ականջալուր լինել հանրության խնդիրներին ու պահանջներին և արձանագրել, որ իրավական Հայաստան ունենալու համար ներկաներից յուրաքանչյուրը պարտավոր է լինել դրա կրողը և օրինակը հանրության համար:
Նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը վստահության համար և հավաստիացրել, որ համատեղ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ կկարողանան լուծել վայոցձորցիների առջև ծառացած խնդիրները։
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02