Աշխարհում նավթի գների անկման պատճառով կասկածի տակ է դրվում Իրաքի քրդերի երազանքը՝ ունենալ անկախ պետություն:
Երեք տարի առաջ իրաքյան քրդական կառավարության (KRG) ղեկավար Մասուդ Բարզանիի լեգիտիմությունը ճանաչվում էր միջազգային հանրության կողմից: Իրաքի քրդերը ստանում էին աջակցություն միջազգային հանրության կողմից :
Բարզանին նույնիսկ հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Վաշինգտոնում : Սակայն այսօր իրավիճակը բոլորովին այլ է:
Միջազգային շուկայում նավթի գների անկումը կարող եմ ասել, առաջին հերթին ազդել է իրաքյան Քուրդիստանի տնտեսության վրա:
Երեք տարի առաջ քրդական այս միավորման մայրքաղաքը Էրբելիը հավկանություն ուներ դառնալու «նոր Դուբայ» , սակայն այն ասօր նմնան է լքված շինհրապարակի: Իրաքյան Քրդստանի հետագա գոյատևաման ճակատագիրն անգամ կասկածի տակ է դրել Քրդական կառավարության փոխվարչապետը:
«Աշխարհում տնտեսական ճգնաժամը Քրդաստանի գոյատևման համար սպառնալիք է », - ասել է KRG-ի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիին՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում:
Դեռեւս 2011 թ.-ից Բաղդադը Թուրքիաին սկսեց նավթ վաճառել ՝ օգտագործելով Քուրդիստանի տարածքը: Այնուհետև ռազմական ճանապարհով Էրբիլը կարողացավ նավթի սև շուկայում ձեռք բերել գերակայություն Իրաքում և նավթը վաճառել Թուրքիային, կամ Թուրքիայի տարածքով այլ երկրի: Նավթի բարձր գների ժամանակ սա Իրաքյան Քուրդիստանի համար ամենաբարենպաստ ժամանակաշրջանն էր սեփական տնտեսություն և բանակ ուենենալու համար: Սակայն նավթի գների անկաման հետ զուգահեռ KRG-ն այլևս ի վիճակի չէ անգամ 1.5 միլիոն քաղծառայողի աշխատավարձ վճարել:
Պլանավորման նախարարությունը հայտարարեց, որ շուրջ 4000 շինարարական նախագծեր արդեն դադարեցվել են ֆինանսների բացակայության պատճառով:
Իրաքյան Քուրդիսանն այսօր ունի լարված ներքին քաղաքական կյանք: Քրդական կառավարությունում երեք ազդեցիկ կուսակցությունները. 1) Բարզանիի կուսակցությունը՝ Քրդստանի Դեմոկրատական կուսակցություն (KDP), 2)Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանինի` Քուրդիստանի հայրենասիրական միություն (PUK), 3)Նաուշիրվան Մուստաֆայի՝ Շարժում հանուն փոփոխության (Գորան) կուսակցությունը, սա Թալաբանիինի կուսակցությունից ինը տարի առաջ անջատված կուսակցություն է: Կան նաև երկու իսլամիստական կուսակցություն՝ Քուրդիստանի իսլամական միությունը (Yekgirtu) և Քրդստանի իսլամական խմբավորումը(Komal Islami), սակայն այս երկուսը չունեն այդքան մեծ ազդեցություն, ինչպես նախորդ երեքը:
Բարզանիի նախագահության ավարտը 2013 թ.-ին էր, աակայն այն երկարաձգվել ևս երկու տարով, որից հետո 2015թ. օգոստոսին, կրկին երկարաձգվել է պաշտոնավարման ժամկետը՝ նկատի ունենալով տարածաշրջանում ԻԼԻՊ-ի ռազմական սպառնալիքը և երկրի տնտեսական վիճակը՝ նախագահական ընտրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ ֆինանասկան միջոցների բացակայություն: Երկար ժամանակ խմորումներ էին գնում ներքաղաաքական կյանքում, որի արդյունքում Գորնաը և PUK-ը՝ չգալով համաձայնության լքում են Քրդական կառավարությունը, ինչպես նաև Էրբիլը և իրենց իշխանությունն հաստատում Սուլեյմանիենում, որտեղ Թալաբանին ունի ուժեղ ազդեցություն:
Շատ հնարավոր է, որ այդ քաղաքական քաոս կարող է վերածվել Քուրդիստանի տրոհման և ինքնավարության ներսում ստեղծվի ինքնավարություն: Բարզանին կարող է վերահսկել Էրբիլ և Դուհոք շրջանները, իսկ Թալաբանին՝ Սուլեյմանիե և Քիրքուք շրջանները: Քաղաքական ուժերը, բացի կառավարման հետ խնդիրներ ունենալուց, նաև խնդիրներ ունեն Սիրիայի և Թուրքիայի քրդերին աջակցելու հարցում:
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03