Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին քննարկել են երկկողմ գործակցության ամենատարբեր ուղղություններին ու ծրագրերին առնչվող հարցեր:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արսեն Թորոսյանի հետ քննարկվել են նաև Հայաստանում քաղաքական իրադարձությունների պատճառով Իրան կատարվելիք չեղարկված այցերը վերակազմակերպելու, մեր երկրում իրանական բուժկենտրոն բացելու և այլ հարցեր:
«Ուրախ կլինենք գործակցության հեռանկարներն առավել առարկայական քննարկել արդեն Իրանում՝ մեր առաջիկա հանդիպումների ժամանակ»,-նշել է Արսեն Թորոսյանն ու պատրաստակամություն հայտնել դեսպանի բարձրացրած մի շարք հարցեր ուշադրության կենտրոնում պահել:
Արդեն իսկ առողջապահության ոլորտում կողմերն ակտիվորեն փոխգործակցում են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նիստերի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագրերով նախատեսված կետերի իրականացման շուրջ: Համատեղ ծրագրերը, մասնավորապես, առնչվում են բուժական, հիգիենիկ-հակահամաճարակային, վերապատրաստումների, կրթության ոլորտներին: Ուրվագծվում են երկու երկրների դեղարտադրողների միջև գործակցության նոր եզրեր:
Հանդիպման ժամանակ դեսպանը նախ շնորհավորել է նախարարին՝ պաշտոնում նշանակվելու առիթով, ապա հույս հայտնել, որ նոր իշխանության ձևավորումը համատեղ աշխատանքին նոր մակարդակ կհաղորդի: «Հայաստանի ու Իրանի միջև քաղաքական գործակցության մակարդակը միշտ շատ բարձր է եղել, սակայն առողջապահության ոլորտում դեռ չիրացված մեծ ներուժ կա, ինչը և ցանկանում ենք օգտագործել: «Մեղրի» և «Արաս» ազատ առևտրի գոտիներն էլ իրենց հերթին են նոր հնարավորություններ ընձեռում»,-շեշտել է դեսպանը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15