Սայաթ-Նովայից Արամ Խաչատրյան, Կոմիտասից Շուման՝ գերմանաբնակ Մասիս Առաքելյանի երգացանկը հարուստ է հայ ու գերմանական դասական ստեղծագործություններով: Նման հագեցած ծրագրով էլ Մասիս Առաքելյանը հունիսի 10-ին ելույթ ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
«Երևանում համերգներ ունեցել էի, բայց սա առաջին մեծ մենահամերգն էր, և ինձ համար խոհրդանշանական էր ելույթ ունենալ Կոմիտասի թանգարանում ու նաև Կոմիտասի երգերից կատարել. դա աննկարագրելի զգացողություն էր», - ասում է տենոր, կոմպոզիտոր Մասիս Առաքելյանն ու հավելում, որ Հայաստանում համերգ ունենալու գաղափարը պատահական է ծնվել. «Հայրենիք վերադարձա մայիսի 28-ի՝ Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների առթիվ: Ընկերներս առաջարկեցին նաև համերգով հանդես գալ ու հենց նրանք խորհուրդ տվեցին այն կազմակերպել Կոմիտասի անունը կրող այս կառույցում: Մոտ երեք շաբաթ տևեցին նախապատրասական աշխատանքները, ուրախ էի համագործակցել Հայաստանում բնակվող երաժիշտների՝ դաշնակահար Մարինա Վարդանյանի, ջութակահար Շուշան Հակոբյանի և թավջութակահար Գոռ Մանթաշյանի հետ»:
Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, ինչպես նաև իր հեղինակային ստեղծագործությունները աշխարհի տարբեր երկրներում կատարելուց հետո կոմպոզիտորը վստահեցնում է՝ հայկական երաժշտություն հուզում և հետաքրքրում է արտասահմանցի հանդիսատեսին. «Նրանք մեծ հետաքրքրությամբ են լսում հայկական ստեղծագործությունները, սակայն, իմ կարծիքով, հարկավոր է մի փոքր դուրս գալ ազգային նեղ շրջանակից: Ես ամենևին նկատի չունեմ փոխել նոտաները կամ Կոմիտասն այլ ձևով կատարել, ոչ, խոսքս մատուցման ձևի մասին է, լավագույն օրինակներից մեկը Արամ Խաչատրյանն է, ով ազգային հիմքի վրա ստեղծեց համաաշխարհային գլուխգործոցներ»: Բեռլինում բնակվող Մասիս Առաքելյան հայաստանյան հանդիսատեսի ջերմ ընդունելությունից հետո խոստովանում է. «Արդեն մտածում եմ կրկին հայրենիք վերադառնալու և համերգային նոր ծրագրով ելույթ ունենալու մասին»:
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42