Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին քննարկել են երկկողմ գործակցության ամենատարբեր ուղղություններին ու ծրագրերին առնչվող հարցեր:
Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության կայքը։
Արդեն իսկ առողջապահության ոլորտում կողմերն ակտիվորեն փոխգործակցում են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նիստերի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագրերով նախատեսված կետերի իրականացման շուրջ: Համատեղ ծրագրերը, մասնավորապես, առնչվում են բուժական, հիգիենիկ-հակահամաճարակային, վերապատրաստումների, կրթության ոլորտներին: Ուրվագծվում են երկու երկրների դեղարտադրողների միջև գործակցության նոր եզրեր:
Հանդիպման ժամանակ դեսպանը նախ շնորհավորել է նախարարին՝ պաշտոնում նշանակվելու առիթով, ապա հույս հայտնել, որ նոր իշխանության ձևավորումը համատեղ աշխատանքին նոր մակարդակ կհաղորդի:
«Հայաստանի ու Իրանի միջև քաղաքական գործակցության մակարդակը միշտ շատ բարձր է եղել, սակայն առողջապահության ոլորտում դեռ չիրացված մեծ ներուժ կա, ինչը և ցանկանում ենք օգտագործել: «Մեղրի» և «Արաս» ազատ առևտրի գոտիներն էլ իրենց հերթին են նոր հնարավորություններ ընձեռում»,-շեշտել է դեսպանը:
Արսեն Թորոսյանի հետ քննարկվել են նաև Հայաստանում քաղաքական իրադարձությունների պատճառով Իրան կատարվելիք չեղարկված այցերը վերակազմակերպելու, մեր երկրում իրանական բուժկենտրոն բացելու և այլ հարցեր:
«Ուրախ կլինենք գործակցության հեռանկարներն առավել առարկայական քննարկել արդեն Իրանում՝ մեր առաջիկա հանդիպումների ժամանակ»,-նշել է Արսեն Թորոսյանն ու պատրաստակամություն հայտնել դեսպանի բարձրացրած մի շարք հարցեր ուշադրության կենտրոնում պահել:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03