Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն հունիսի 11-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանը և Սուրեն Քրմոյանը, ԵՄ հայաստանյան պատվիրակության համագործակցության դեպարտամենտի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է ԵՄ գործընկերներին և ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել նրանց Հայաստանին, մասնավորապես, արդարադատության ոլորտին ցուցաբերած աջակցության համար: Նախարարը վստահեցրել է, որ նոր Կառավարությունը վճռական է կարճ ժամանակում կյանքի կոչելու ժողովրդի սպասումները, այնուհետև ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:
Դեսպան Սվիտալսկին հաստատել է Հայաստանի հետ համագործակցելու Եվրամիության պատրաստակամությունը և նշել, որ ցանկանում են համապատասխանեցնել ԵՄ-Հայաստան մեկնարկած գործողությունները նոր Կառավարության ակնկալիքներին: Դեսպանը վստահեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանում նոր և հավակնոտ ծրագրեր իրակացնելուն:
Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը առանցքային է համարել արդարադատությունն ու օրենքի գերակայությունը հատկապես տնտեսության զարգացման, արտաքին ներդրողներ ներգրավելու համատեքստում և կարևորել արդարադատության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված գործողությունները:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին, քրեակատարողական համակարգի բարելավման և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներին, ինչպես նաև քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44