«Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020 թվականի Արցախի նախագահի ընտրությանը: Այդպիսով Բակո Սահակյանը որոշակի գիծ է քաշում ոչ միայն արցախյան վերջին օրերի հայտնի զարգացումների գործընթացում, այլ, ըստ էության, նաև տալիս է նոր գործընթացի մեկնարկ՝ նախագահական ընտրությունների դե ֆակտո նախընտրական գործընթացի: Միևնույն ժամանակ, սրանով նաև յուրօրինակ ամբողջացում է ստանում հայաստանյան թավշյա հեղափոխությունը, որը կարծես թե գերթավշյա ընթացքով հասավ և արտահայտվեց Արցախում՝ բերելով հետաքրքիր վերափոխումների:
Խոսքն ուղղակի շարունակության մասին չէ, այլ, ըստ էության, տրամաբանական շարունակության, քանի որ Հայաստանում հեղափոխությունն ու իշխանափոխությունը չէին կարող որևէ կերպ չարտացոլվել Արցախի իրավիճակի վրա, և ընդ որում՝ այդ իրավիճակում ոչ թե տագնապ, այլ նոր հնարավորություններ բացելով:
Այս տեսանկյունից, Արցախի Հանրապետության իշխանությունը գոնե առայժմ գտնվեց նվազագույն համարժեքության տիրույթում՝ գնալով իսկապես սպասված ներքին փոփոխությունների և օգտագործելով հասարակական դժգոհության առիթը, չասելով, թե դժգոհ քաղաքացիների, ցուցարարների թիվը մեծ չէ:
Ադրբեջանի շարունակվող ռազմատենչությանը Հայաստանն ու Արցախը, փաստորեն, պատասխանում են որակական փոփոխությունների և իշխանափոխության ալիքով, որը, փաստորեն, ունենալու է շարունակություն առնվազն մինչև 2020 թվականը: Այլ կերպ ասած՝ Հայաստանն ու Արցախը այդպիսով ազդարարում են տևական ներքաղաքական վերափոխումների գործընթաց՝ Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական, Արցախում սպասվող հերթական նախագահական ընտրությունների տեսքով: Հատկանշական է, որ Բակո Սահակյանի հայտարարությունը հնչում է տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցի շեմին, որոնք, փաստորեն, ծանոթանալու են Հայաստանի նոր ռազմաքաղաքական ղեկավարությանը: Միաժամանակ, տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումը Պուտինին, որից առաջ Փաշինյանը հայտարարել է հայ-ռուսական հարաբերության նոր շրջափուլի մասին՝ ընդունելով Հայաստանում ՌԴ նոր դեսպանին:
Ըստ էության՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները փաստացի իրականացնում են ուշագրավ տրանսֆորմացիոն գործընթաց՝ կա´մ համաձայնեցված, կա´մ պարզապես հանգամանքների բերումով, և դա մի գործընթաց է, որը կարող է նշանակել կամ պարունակել ոչ միայն անցում մի իշխանությունից մյուսը, կամ իշխանության մեկից մյուսին անցում, այլ նաև անցում արցախյան կարգավորման մի ռազմավարությունից մեկ այլ, նոր և անվտանգության ներկայիս հրամայականներին ավելի համարժեք ռազմավարության, որում չկա Մադրիդյան սկզբունքների ծուղակը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03