Արա Բաբլոյանը շնորհավորել է Արիս Պապիկյանին՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու առթիվ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է. « «Հարգելի պարոն Պապիկյան,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու առթիվ:
Այս ուրախալի լուրը Հայաստանում ընդունեցինք որպես Կանադայի բարօրության համար ծավալած Ձեր մասնագիտական և հասարակական գործունեության, ինչպես նաև երկրի հայ համայնքի կյանքին տասնամյակներ շարունակ ակտիվ մասնակցության գնահատություն: Համոզված եմ, որ ընտրողների արտահայտած դիրքորոշումը նաև Հայ դատի՝ Տորոնտոյի գրասենյակի ղեկավարման, Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման նպատակով Կանադայի իշխանությունների հետ Ձեր երկար տարիների տքնաջան աշխատանքի արտացոլումն է:
Կանադան հավատարիմ մնաց համամարդկային արժեքներին և երկրորդ տուն ու հայրենիք դարձավ հատկապես Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր գաղթականների համար՝ հետագայում ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ուստի լիահույս ենք, որ առաջիկա տարիներին Ձեր օրինաստեղծ աշխատանքը կդառնա հայ ժողովրդի յուրօրինակ շնորհակալությունն Օնտարիո նահանգին և Կանադային:
Հայաստանի Հանրապետությունն ու Կանադան բարեկամ և գործընկեր պետություններ են, ինչը դրսևորվում է ամենատարբեր հարթակներում ու ձևաչափերում սերտ համագործակցության տեսքով: Եվ բնական է, որ Ձեր խորհրդարանական գործունեությունն առաջին հերթին պիտի իր նպաստը բերի Ձեր երկու հայրենիքների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը:
Սիրելի պարոն Պապիկյան, մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն Օնտարիո նահանգի խորհրդարանում և նույնքան եռանդուն աշխատանք՝ ի շահ Կանադայի հայ համայնքի»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում»:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44