Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ուներ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը՝ ասելով, թե հեղափոխությունից հետո դատարաններում կրքերը հանդարտվել են, ինչի համար էլ հնարավոր է դառնում անձանց խափանման միջոցները փոխել։
Ի պատասխան՝ Ե. Դանիելյանն ասաց, որ այն ժամանակ փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ բոյկոտում էին դատական նիստերը, դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք էին դրսևորում, ինչի արդյունքում գործերի քննությունը նույնիսկ չէին սկսում, իսկ հիմա «կրքերը հանդարտվել են», դատական նիստերը բնականոն ձևով ընթանում են, և խափանման միջոցները փոխվում են։
Իր ելույթում Է. Մարուքյանն ասաց, որ որևէ առարկություն չունի Ե. Դանիելյանի մասնագիտական որակների, գիտական գործունեության հետ կապված. «Պետք է ասեմ, որ իմ պատկերացումներն այլ են, կարծում եմ՝ խորհրդարան պետք է ներկայացվեն դատավորի այնպիսի թեկնածուներ, որոնք աչքի են ընկել ու եղել են դուրս կանգնած բոլորից, ու այդ հանգամանքը բերել է իրենց այստեղ։ Պատգամավորները փնտրում են այն տարբերությունը, որ դուք պետք է ունենաք մյուսներին նկատմամբ։ Չգիտեմ՝ ով գտավ, ով՝ ոչ, բայց ինձ համար շատ կարևոր էր, որ դուք լինեիք աչքի ընկած, ու ասեինք՝ այո, գիտենք այս դատավորին, ճանաչում ենք սկզբունքային հատուկ կարծիքների մասով, և այլն»։
Է. Մարուքյանն ասաց, որ իր խոսքը Ե. Դանիելյանին ուղղված չէ, ու խոսեց հետհեղափոխական թրենդի մասին, որը, ըստ նրա, կա Հայաստանում. «Հեղափոխությունից առաջ մարդիկ որևէ բանով աչքի չեն ընկել, մեկ էլ հեղափոխությունից հետո ասում են՝ չե՞ք հիշում, ես այն ժամանակ ինչպես էի պայքարում այս ռեժիմի դեմ։ Ժողովուրդ ջան, բոլորի արածն ու չարածը բոլորի աչքի առաջ է։ Բոլորս գիտենք՝ ով ուր է եղել, ինչ է արել։ Սա կապ չունի դատավորի այս ընտրության հետ։
Այդ թրենդն ուղղակի աբսուրդի է հասնում, որովհետև ամեն տեղից վեր կացողը դարձել է հեղափոխական, ամեն մեկը, որ այն ժամանակ մի թթու խոսք վախեցել է ասել իշխանություններին, դեռ շարունակում է քննադատել նախկին իշխանություններին։
Մենք հիշում ենք։ Այդ թրենդի մեջ, որ ասում են՝ կրքերը հանդարտվել են, դատարանները սկսել են լավ որոշումներ կայացնել։ Նախ, ես չեմ գտնում, որ դատարանները սկսել են լավ որոշումներ կայացնել։ Եթե միջնորդությունների արդյունքում կալանքը որպես խափանման միջոց փոխվել է, դա դեռ չի նշանակում, որ դատական համակարգը սկսել է շնչել։ Ի պատիվ Վճռաբեկ դատարանի նախագահի՝ նա հեռացավ այդ պաշտոնից՝ հնարավորություն տալով, որ իրապես նոր մարդիկ գան։ Երկար ժամանակ փաստաբանական համայնքը պահանջում էր, որ պարոն Մկրտումյանը հեռանա, վերջն այդ մարդը հրաժարական տվեց, հիմա հնարավորություն կա դատական համակարգը թարմացնելու, ու պետք է կարողանանք այդ հնարավորությունից շատ արդյունավետ կերպով օգտվել»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02