«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խումբը ձեւավորման փուլում է եւ հաջորդ շաբաթվա ընթացքում, ամենաուշը մինչեւ ամսվա վերջ կամբողջանա։ Որոշվել է խորհրդարանական 4 խմբակցություններից 4-ական ներկայացուցիչ ընդգրկել՝ խմբակցության ղեկավարները եւ 3-ական ներկայացուցիչ։ ՀՀԿ-ն արդեն որոշել է իր ներկայացուցիչներին՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյան, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան եւ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան:
«Ծառուկյան դաշինքից» դեռեւս 2 անուն է հայտնի՝ Սերգեյ Բագրատյան, Գեւորգ Պետրոսյան, «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյան, Լենա Նազարյան, ՀՅԴ-ից դեռ չեն որոշել։ Խմբի աշխատանքները համակարգում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով նախնական հանդիպումներ է ունեցել օրենսդիրի ներկայացուցիչների հետ եւ տեղեկացրել, որ առաջարկ կա՝ իջեցնել անցողիկ շեմը․ կուսակցությունների դեպքում 5-ից դարձնել 3, իսկ դաշինքների դեպքում՝ 7-ից` 5 տոկոս։ Առաջարկը, սակայն, միանշանակ չի ընկալվել՝ այն հակադարձմամբ, որ դրանով նպաստավոր պայմաններ կստեղծվեն մարդ-կուսակցությունների համար։
Ի դեպ, տեղեկություն կա, որ սեպտեմբերից մեկնարկելիք հանդիպում-քննարկումները կտեւեն մինչեւ հաջորդ տարվա փետրվար։ Պայմանավորվել են՝ այդ ժամանակ հայտարարել ԸՕ-ի աշխատանքների ավարտի մասին, իսկ ընտրություններն անցկացնել ապրիլ-մայիսին, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքեց պայմանավորվածությունների մասին տեղեկությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44