«Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները Նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կազմակերպվել է մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը։ Նշենք, որ իրադարձությունը կազմակերպել ու իրականացրել էր «Մինորա» մշակութային կենտրոնը: «Մրցույթ-փառատոնի նպատակը մեկն է՝ հայտնաբերել և հարթակ տրամադրել նկարչության, ասմունքի և թատերարվեստի ոլորտում նոր քայլեր կատարող երեխաներին: Տարեցտարի, մրցույթի ընթացքին հետևելով, մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք այն փաստը, որ տաղանդավոր սերունդ ունենք»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան): Նշենք, որ փառատոնը ներգրավելով արվեստի գրեթե բոլոր դպրոցները` ինչպես մարզերից, այնպես էլ մայրաքաղաքից, շնորհալի երեխաների համար տարբեր ոլորտներում իրենց կարողությունները ներկայացնելու հիանալի հնարավորություն է ընձեռում: Փառատոնին աչքի ընկած եւ տաղանդավոր մասնակիցներն իրենց ուժերը փորձում են նաև միջազգային հարթակներում: Այս տարի նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ունեցել է ավելի քան 450 մասնակից Երևանից և հանրապետության տարբեր մարզերից: Նկարչության մրցույթն անցկացվել է երկու, ասմունքի և թատերարվեստի մրցույթները՝ մեկ փուլով՝ տարբեր տարիքային խմբերում: Մրցանակաբաշխության արարողությանը յուրաքանչյուր անվանակարգում հանձնվել են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և Գրան պրի մրցանակներ, ինչպես նաև խրախուսական պատվոգրեր: Որոշ խմբեր ստացել են արտերկրում փառատոների մասնակցության հրավեր: Մրցանակաբաշխության արարողությունն ուղեկցվել է մշակութային տարբեր համարներով: Տեղեկացնենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնի կազմակերպիչ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով:

16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55