Հունիսի 13-ին ՀՀ ԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ փրկարար ծառայության լեյտենանտի, հերթական սպայական կոչումների և մեդալների շնորհման հանդիսավոր արարողությունը:
Նախարար Հրաչյա Ռոստոմյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՔՊ վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր հենակետերի խմբերի հրամանատարներին, փրկարար ծառայության կապիտանի ուսադիրներ՝ Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի մարզային փրկարարական վարչությունների 6 աշխատակցի:
Նախարար Ռոստոմյանի այլ հրամաններով՝ փրկարար ծառայության փոխգնդապետի և գնդապետի կոչումներ շնորհվեցին Քաղաքացիական պաշտպանության վարչության և Օպերատիվ կառավարման վարչության 2 աշխատակցի:
Երկարամյա անբասիր ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Արթուր Կարապետյանին նախարարը շնորհեց Փրկարար ծառայության «Անբասիր ծառայության համար 20 տարի» 1-ին աստիճանի մեդալ:
Նախարար Հ. Ռոստոմյանը շնորհավորեց սպաներին ու խրախուսական պարգևներ ստացած աշխատակիցներին, հորդորեց արժանապատվությամբ շարունակել ծառայությունը.
- Հարգելի գործընկերներ, այսօր մենք մաս դարձանք շատ կարևոր իրադարձության, երբ գնահատվում և մեծարում ենք տարեցտարի, օրեցօր, ժամ առ ժամ մարդկային կյանքերի փրկության գործին նվիրված փրկարար ծառայողներին՝ բարձրաստիճան սպայից մինչև շարքային: Սիրելի գործընկերներ, ձեր պրոֆեսիոնալիզմի, անձնվիրության, մարդասիրության և խիզախության շնորհիվ մեր երկրում մարդիկ վստահ են, որ դժվար պահին իրենք մենակ չեն: Մեր ծառայությունն ու աշխատանքը չունի սկիզբ և ավարտ, փրկարարը կոչում է՝ մշտապես արձագանքելու ցանկացած աղետի ու ճգնաժամի, մենք ենք այն սահմանապահները, որ կանգնած են մարդու և աղետի միջև: Տարիների ձեր աշխատանքով, դուք ապացուցել եք, որ արտակարգ իրավիճակներն ու ճգնաժամերը կառավարելի են, և մենք պետք է գիտակցենք, որ արագ ու արհեստավարժ արձագանքումը չունի և երբեք չի կարող ունենալ այլընտրանք: Պատրաստ լինենք, անխուսափելի աղետների դեպքում անգամ, նվազագույնի հասցնելու կորուստները, իսկ տուժածներին՝ օր առաջ վերադարձնելու բնականոն կյանքի:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
13:45 25.06.25
16:24 26.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03