ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցը՝ ուղղված ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանին, վերաբերում էր Մինսկի խմբի համանախագահների այցին:
«Կխնդրեմ մանրամասն հայտնել՝ արդյո՞ք հայկական կողմը բարձրաձայնել է նոր բանակցային մոտեցումների՝ մասնավորապես ԼՂՀ-ն բանակցային մաս դիտարկելու նոր ռազմավարության մասին: Տեղեկացրե՞լ եք արդյոք ադրբեջանական զինուժի կուտակումների մասին ինչպես Նախիջևանում, այնպես էլ Արցախում, և ինչպիսի՞ն է եղել համանախագահների արձագանքը»,-հետաքրքրվեց նա:
Նախարար ՄՆացականյանը նշեց, որ երկու հարցերին էր «այո, այո» կարող է պատասխանել:
«Դա շատ բնական է, որովհետև առաջինը՝ մենք բավական հստակ արտահայտել ենք կառավարության գերակայությունը արտաքին քաղաքականության ծրագրում, որտեղ ԼՂՀ-ն զբաղեցնում է իր հստակ տեղը:
Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որը վերաբերում է մեր հետևողականությանը ԼՂՀ մասով բանակցային գործընթացում, որ այս փուլում գտնվում ենք բանակցությունների մեջ ներգրավելու գործընթացում»,-ասաց նա:
Նախարար Մնացականյանը նշեց, որ համանախագահների այցը ճանաչողական բնույթի է եղել:
«Բացի այդ, նաև բավական հստակ ենք արտահայտել այն հիմնական դրույթները, որ վերաբերում է մեր հավատարմությանը՝ բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նաև մեծ ուշադրություն է տրվել խաղաղությանը նպաստող մթնոլորտին»,-ասաց նա և նշեց, որ ներկայացվել են ադրբեջանական գործողությունները, որոնք վկայում են հակառակի մասին:
Զոհրապ Մնացականյանը նշեց, որ ուշադրություն են հրավիրել շփման գծում տեղի ունեցող իրավիճակի վրա, հստակ ընդգծել են, որ հայկական կողմից ունեցած զոհը բացասաբար է ազդում բանակցային գործընթացի վրա:
«Սա չի կարող աննկատ անցնել ու չազդել որոշումների վրա»,-ասաց նա:
Աշոտյանը նշեց, որ հատուկ կցանկանար շեշտել իր գոհունակությունը, որ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովի մասին ևս եղել է հիշատակում:
Բացի այդ, Արմեն Աշոտյանն առաջարկեց խորհրդարանական դիվանագիտությանը ևս ընդգրկել հարցերի քննարկմանը, որպեսզի միասին տարբերակեն առաջնահերթությունները:
Ըստ նրա՝ պետք է փակ քննարկում անցկացնել բացառապես Արցախի հիմնախնդիրներին վերաբերող թեմայով և այդկերպ մասնակից դարձնեն ԱԺ պատվիրակության ղեկավարներին։
«Որպեսզի մենք կարողանանք Արցախի հիմնախնդրի հետ կապված լինել և՛ միասնական, և՛ խրոխտ, և, ինչպես ասում են՝ դուխով»,-ասաց նա:
Մնացականյանն ասաց, որ միանշանակ հավատարիմ է մնում համագործակցությանը՝ բարձր գնահատելով նման ներդրումն այս գործընթացում:
«Կշարունակենք երկխոսությունը, որպեսզի խորհրդարանական հարթակը մաքսիմալ օգտագործենք էֆեկտիվ»,-ասաց նա:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42