ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում նախարար
Լեւոն Մկրտչյանի հրամանով ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգեւով` Ոսկե հուշամեդալով պարգեւատրվել են Վայոց Ձորի մարզի կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը եւ Լոռու մարզի Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վանիչկա Նալμանդյանը: Պարգեւները հանձնել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Արփիար Ղազարյանը ԿԳՆ պարգեւին արժանացել է մատաղ
սերնդի կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր խոսքում բարձր է գնահատել Ա. Ղազարյանի գործունեությունը` նշելով, որ նրա աշխատանքային ողջ
գործունեությունը կապված է դպրոցի, մանկավարժության եւ կրթության կազմակերպման հետ:Ղազարյանը Պարույր Սեւակի պոեզիայի մեծ սիրահար է եւ իր խոսքն ու վերաμերմունքը արտահայտեց Սեւակի բանաստեղծություններից մեկի ասմունքով: Լոռու մարզի Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պարգեւը հանձնելու ժամանակ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը նշել է, որ նախարար Լեւոն Մկրտչյանի հանձնարարությամբ այս տարվա տնօրենների հավաստագրման քննությունների բանավոր փուլն անցկացվել է զրույցի ձեւաչափով, որն էլ հնարավորություն է տվել հանձնաժողովին բացահայտել կրթության բնագավառի այն նվիրյալներին, որոնք տասնամյակներ շարունակ նվիրումով եւ պատասխանատվությամբ կատարել են իրենց աշխատանքը:
Վանիչկա Նալμանդյանի պատմությունը այս առումով հետաքրքիր է. ավարտելով մանկավարժական համալսարանը` 1977 թվականից նա նախ աշխատել է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում, իսկ 1980 թվականից` հայրենի Կուրթան գյուղում` որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 1989 թվականից առ այսօր` 27 տարի շարունակ, նա ղեկավարում է Կուրթանի միջնակարգ դպրոցը: ՙԲայց ամենակարեւորն այն է, որ սեփական 3 զավակների հետ Նալμանդյանը որդեգրել եւ
մեծացրել է 4 երկկողմանի ծնողազուրկ երեխաների: Այդ երեխաներին պահել, մեծացրել, ամուսնացրել է, ունի թոռնիկներ եւ այսօր ապրում է իր զավակների հետ: Բացի հմուտ ղեկավար ու մանկավարժ լինելուց` Վանիչկա
Նալբանդյանը հիացմունքի եւ դրվատանքի արժանի մարդ է, որը մանկավարժի կերպարի ամենակարեւոր հատկանիշն է՚,- շնորհավորելով Վ. Նալμանդյանին` ասել է Մ. Մկրտչյանը:
Տնօրենի հավաստագրման քննության ժամանակ հանձնաժողովի անդամները այս մասին տեղեկացան են բանավոր փուլի զրույցի ժամանակ: Պարզվել է նաեւ, որ երկարամյա աշխատանքային փորձ ունոցող տնօրենը
որեւէ գերատեսչական պարգեւի չի արժանացել:
Փոխնախարարի խոսքով` զեկուցագիրն անմիջապես ներկայացվել է նախարարին, իսկ իքնը մեծագույն հպարտությամμ հանձնում է պարգեւը: Արարողության ավարտին` նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն աշխատանքային նոր ձեռքբերումներ եւ անձնական հաջողություններ է մաղթել պարգեւատրվածներին:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47