ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԱՐԿԻ,
ԱՅԼԵՎ ՈՒՂՂՈՐԴԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Նախարարը μուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ շրջել է ՀԱՊՀ-ի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների փորձարարական կենտրոնում, որտեղ տեղակայված են ավելի քան 30 լաբորատորիաներ: Կենտրոնն իր մեջ ներառում է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ ինժեներական սարքավորումներով հագեցած լաμորատորիաներ, որոնք
օգտագործվում են μուհի ուսանողների, գիտական անձնակազմի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի սովորողների գործնական
դասընթացների ժամանակ: Նախարարին ներկայացվել են
ուսանողների դիպլոմային նախագծերը, որտեղ ապագա ճարտ
արագետները տարμեր խնդիրների վերաμերյալ սեփական լուծումներն են առաջարկում: ԿԳ նախարարը հետաքրքրվել է, թե ինժեներական որ ուղություններն են առավել պահանջված երիտասարդների շրջանում: Գիտահետազոտական լաբորատորիայում նախարարին ներկայացված տվյալները փաստում են, որ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կուրսային եւ դիպլոմային աշխատանքների մեծամասնությունը μանակի եւ ռազմական ոլորտի խնդիրների լուծման նպատակ է հետապնդում: Ուսանողները նախագծել են շարժվող կենդանի մարմնի ջերմային էներգիան ուլտրաձայնային ճառագայթներով ֆիքսող տեսախցիկներ, որոնք կարող են կիրառվել առաջին գծում եւ օգնել հայ սահմանապահներին հակառակորդի
տեղաշարժն արձանագրելու համար: Նախարար Լեւոն Մկրտչյանը հետարքրվել է այդ նախագծերի արդյունավետության, գնային մատչելիության եւ այլ հարցերով: ՀԱՊՀ-ի Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնում նախարարին ներկայացվ
ել է Հայաստանի ատոմային կայանի մինի էսքիզն ու վերահսկողության ծրագրավորված մոդելը,էներգետիկ համակարգի այլ նախագծեր, որոնք օգտագործվում
են ՀԱՊՀ-ի էներգետիկայի ֆակուլտետի ուսումնական գործընթացում: Հանդիպման ավարտին նախարար Լեւոն Մկրտչյանը կարճատեւ հանդիպում է ունեցել μուհի ղեկավար կազմի հետ եւ ներկա գտնվել գիտական խորհրդի նիստին: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում կան հիմնարար բուհեր, որոնք ապահովում են μազային
տեխնիկական կրթություն, որը գիտելիքահեն տնտեսություն կառուցելու գլխավոր պայմանն է: Նախարարի խոսքով` Ազգային պոլիտեխնիկական համալսարանն այդ շարքում ունի իր կարեւոր ու առանցքային դերակատարումը տնտեսության բոլոր ոլորտների համար. ՙԱյս համալսարանում ձեւավորվում է մեր ազգային նորագույն տեխնոլոգիական համալսարանի նախատիպը: Գիտական մշակումների վրա հիմնված տնտեսություն կառուցելու համար մենք պետք է զարգացն
ենք տեխնիկական μուհերը եւ ուժեղացնենք μնագիտական
ուղղվածությունը՚: Լեւոն Մկրտչյանն իր խոսքում տեխնիկական կրթության ոլորտի բարելավման առումով կարեւորել է օտար լեզուների իմացության բարելավման բաղադրիչը, որն աշխատաշուկայում կμարձրացնի ճարտարագետ կադրերի մրցունակությունը:
ՙԵս համաձայն չեմ, որ կրթությունը պետք է լոկ սպասարկի աշխատաշուկայի պահանջները: Ես գտնում եմ, որ կրթությունը պետք է նաեւ ուղղորդի աշխատաշուկ
ան: Եթե մենք ապահովենք որակ, ապա այդ որակյալ կադրերը կապահովեն նոր ուղղություններ, ընդ որում` ոչ միայն մեր տնտեսության, այլեւ տարածաշրջանի` ԵՏՄ ընդհանուր տարածքի համար՚,- ընդգծել է նախարարը: ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի տեղեկացմամբ` բուհն
ակտիվ աշխատանք է տանում տնտեսական ընկերությունների
հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Թեեւ այս ոլորտում արդեն հաջողություններ կան, հատկապես` էներգետիկ ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ համագործակցության ասպարեզում, սակայն անելիքներն ավելի շատ են, քան արվածը: Ռեկտորի խոսքով ներկայումս բուհը լուրջ խնդիր ունի հատկապես քիմիական տեխնոլոգիաների ոլորտում գործընկերներ գտնելու հարցում: Ռեկտորի խոսքով` Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների փորձարարական կենտրոնը մասնաճյուղեր ունի նաեւ Կապանում եւ Վանաձորում:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47