ARM | RUS |

Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի գործունեությունը` ՀՀ անվտանգության երաշխավորման կարեւոր գրավական

09.07.16 | 19:00

Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ակադեմիայի գեներալ-մայոր, Կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նվեր Թորոսյանն իր գործի գիտակն է, առանձնանում է իր մասնագիտական կարողություններով ու աշխատանքային կենսագրությամբ` հարուստ գիտելիքներն ու փորձը առավելապես ներդնելով Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի արդյունավետ գործունեության, զարգացման գործում:

-Պարո՛ն Թորոսյան, Դուք գիտա-կրթական, աշխատանքային հարուստ կենսագրություն ունեք և այսօր ղեկավարում եք Ձեր ջանքերով ստեղծված ՀԱՊԿ ինստիտուտը, որի գործունեությունը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում: Կխնդրեմ համառոտ ներկայացնեք Ձեր անցած ուղին:


-Ծնվել եմ Արագածոտնի մարզի Արագած համայնքում, դպրոցական վերջին երկու տարիների կրթությունս շարունակել եմ Երևանում, որից հետո ընդունվել եմ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ: Այն ավարտելուց հետո գործուղվել եմ Ապարանի սպառողական կոոպերացիա: Այնտեղ իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ վիճակագրի պաշտոնից, այնուհետև` մի քանի ամիս անց, նշանակվել եմ պլանատնտեսագիտական բաժնի պետ, որից հետո զորակոչվել եմ բանակ, ծառայել եմ Անդրկովկասի զինվորական օկրուգում, սկզբից Վրաստանում` ստանալով կրտսեր հրամանատարի կոչում, հետո մեկ տարի շարունակել եմ Ադրբեջանի Հանրապետությունում, դրանից հետո անցել եմ սպայական դասընթացներ, ստացել եմ իմ առաջին սպայական կոչումը Վրաստանի Ախալքալաք քաղաքում: Դրանից հետո վերադարձել եմ իմ նույն աշխատավայրը` Ապարանի սպառողական կոոպերացիա և նշանակվել կոոպերացիայի վարչության նախագահի տեղակալ: Այդ տարիները համընկան Հայաստանի համար բարդ ժամանակահատվածի հետ` 1988թ. երկրաշարժ, Արցախյան շարժում: Երկրաշարժից հետո մենք բավականին ակտիվ աշխատանքներ իրականացրեցինք Սպիտակում: Քանի որ Սպիտակին մոտ գտնվող բնակավայրերից էր Ապարանը, ամբողջ օգնությունը կենտրոնացվում էր այնտեղ և մեր միջոցով մեքենաներով տեղափոխվում Սպիտակ:

Դանից հետո սկսվեց Արցախյան շարժումը: Մենք կրկին ակտիվորեն աշխատանքներ էինք ծավալում մեր զինվորներին անհրաժեշտ մթերքով, ռազմամթերքով և իրերով ապահովելու ուղղությամբ: Եվ մեզ հաջողվեց պատվով կատարել դա:
1994թ. հետո ես շարունակեցի իմ ընդհատված ուսումնական գործընթացը: Այդ ժամանակ Հայաստանի ազգային անվտանգության կոմիտեի նախագահը Մարիուս Յուզբաշյանն էր: Մենք առաջարկեցինք նրան բացել Ազգային անվտանգության բարձրագույն դպրոց` գիտակցելով դրա կարևորությունը, ինչպիսիք կային նախկին Խորհրդային Միության այլ երկրների մայրաքաղաքներում, օրինակ, Մոսկվայում: Մի քանի նախաձեռնողների հետ միասին մեզ հաջողվեց բացել այդ դպրոցը, որտեղ առաջին դիմորդներից մեկը ես էի: Բայց, ցավոք, մեկ տարի անց ՀՀ-ում իշխանության փոփոխությանը հաջորդեց նաև Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի փոփոխությունը, և նոր նախագահն ավելորդ համարեց դպրոցի գործունեությունը, և այն փակվեց: Իսկապես ցավում եմ այդ որոշման համար, քանի որ եթե դպրոցը գործեր, այսօր մենք կունենայինք անվտանգության բարձրակարգ մասնագետներ, և ապրիլյան դեպքերի ժամանակ նրանց կարողությունների ուժը կզգայինք, քանի որ կարիքը իսկապես կար: Այդ դպրոցը փակվեց և նրա փոխարեն սկսեց գործել Լազարյանի անվան արևելագիտության ինստիտուտը: Ստացվեց, որ մենք ընդունվեցինք Անվտանգության բարձրագույն դպրոց և ավարտեցինք բոլորովին այլ մասնագիտություն ստանալով` միջազգայնագետ, դիվանագետ:

-Դուք նաև մեծ դերակատարում եք ունեցել հայ-կազակական բախումների ընթացքում:


-Այո՛, 1992-1995թթ. ընթացքում մեր ազգային անվտանգությանը սպառնացող իրադարձություններ տեղի ունեցան Կրասնոդարում: Այնտեղ հատկապես 1994-95թթ. ընթացքում տեղի կազակները ոչ միայն տեղի, այլ նաև Հայաստանից, Ղարաբաղից և այլ վայրերից եկած հայերին ուզում էին արտաքսել Կրասնոդարի մարզից, որի հետևանքով բավականին լուրջ բախումներ էին տեղի ունենում կազակների և հայերի միջև, իրականացվում այնպիսի սադրիչ գործողություններ, ինչպիսիք հայկական գերեզմանների գերեզմանաքարերի ավերումն էր: Այդ ժամանակ ես Վազգեն Սարգսյանի հանձնարարականով գտնվում էի ռազմամթերքի, մթերքի հայթայթման հերթական պայմանագրերի կատարման գործընթացներում: Բայց դրան զուգահեռ` մենք սկսեցինք քայլեր ձեռնարկել նոր ծագող բախումները կանխելու ուղղությամբ: Մեզ հաջողվեց հանդիպել կազակների առաջնորդի հետ և հարաբերություններ հաստատել: Մենք նաև խորությամբ ուսումնասիրեցինք կազակների պատմությունը և պատմական հետաքրքիր էջեր հայտնաբերեցինք: Պարզվեց, որ հայերը կազակական շարժումներում ոչ միայն գործուն մասնակցություն են ունեցել, այլ նաև գլխավորել դրանք: Հայտնի գործիչներից է Լորիս Մելիքովը, ով հետագայում դարձավ Ցարական Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարարը: Ինչպես նաև պատմական փաստեր վեր հանեցինք ռուս-թուրքական պատերազմից, որում ներգրավված հայերը հաղթանակի ապահովման գործում մեծ ներդրում են ունեցել: Մենք կարողացանք այդ պատմական իրողությունները ներկայացնել կազակների առաջնորդին և կազակների հետ մեր հանդիպումների ժամանակ բացահայտեցինք, որ նրանց հակահայկական տրամադրությունները, ազգամիջյան թշնամանքը հրահրվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից: Նրանք ոչ բացահայտ, բայց ասացին, որ նման հանդիպումներ տեղի են ունեցել: Մեր հանդիպումները կազակների հետ կարևոր դերակատարում ունեցան ազգամիջյան կոնֆլիկտը հարթելու, հետագա սրացումները կանխելու գործում: Դրանից հետո ես սկսեցի կապեր հաստատել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Մոլդովայի, Ուկրաինայի կազակական կազմակերպությունների հետ: Մեր հարաբերություններն այնպես էին սերտացել կազակների հետ, որ մենք արդեն սպասված հյուր և պատվիրակություն էինք Կրասնոդարի կազակական շքերթների ժամանակ: Մենք սկսեցինք նաև տարածել մեր կողմից պատրաստված կազակական պատմական ակնարկներ, մեր միջոցներով մի քանի գրքեր հրատարակեցինք հայկական կազակության մասին, որոնցից օրինակներ կարելի է գտնել կազակական բոլոր թանգարաններում, օրինակ, Սոչիում:

Ես իմ հարցազրույցներից մեկում, ի պատասխան կազակներին ուղղորդող ատաման Վիկտոր Մերեշկինի այն հայտարարությանը, թե կազակները հայերի թշնամիներն են, իսկ հայերը` կազակների, խորհուրդ տվեցի նրան մի փոքր տեղեկանալ կազակների, նրանց մշակույթի, ավանդույթների մասին` մեջբերելով կարևոր պատմական փաստեր: Կարծես թե դրանից հետո իրենք հանդարտվեցին և լռեցին: Մեր իրականացրած երկարատև և նպատակային աշխատանքներից հետո հայկական համայնքը ևս փաստեց, որ դրանք շատ արդյունավետ են եղել, և որ նախկին լարված հարաբերությունները այլևս չկան:

-Գործունեության ո՞ր փուլը հաջորդեց Ձեր կյանքում դրանից հետո:


-Դրանից հետո ես շարունակեցի Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին բաց թողած իմ գիտական գործունեությունը: 1997թ. ընդունվեցի ԳԱԱ-ի էկոլոգանոո-սֆերային հետազոտությունների կենտրոնի ինստիտուտ` որպես հայցվոր: Այդ ժամանակ նյութական կարիքներս բավարարելու համար մի փոքր բիզնես գործունեություն ծավալեցի Ռուսաստանում` Մոսկվայում, և միաժամանակ սկսեցի աշխատել իմ գիտական աշխատանքի վրա, որը վերաբերում էր Երևան քաղաքում թունավոր արտանետումների վնասներին և դրանց իրավատնտեսական գնահատմանը: Մոտ հինգ տարի հետո՝ 2002թ., հաջողությամբ պաշտպանեցի թեկնածուական թեզս, սկսեցի ծավալել գիտամանկավարժական գործունեություն` դասավանդելով ԳԱԱ-ում, ՀՊՃՀ-ում, Ֆինանսական ակադեմիայում, որը մինչև այսօր շարունակում եմ, բայց ավելի թեթև գրաֆիկով: Այժմ աշխատում եմ նաև դոկտորական ատենախոսության պատրաստման ուղղությամբ:

-Պարո՛ն Թորոսյան, Դուք նաև նախաձեռնեցիք «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության ստեղծումը: Ի՞նչ նպատակով այն ստեղծվեց:


-1997թ. մենք ստեղծեցինք «Եվրասիա» ԲՀԿ-ն, որն աջակցում է հասարակության առավել խոցելի խավերին սոցիալական տարբեր խնդիրների լուծման, աշխատատեղերի ապահովման գործում, ինչպես նաև իրականացնում է գյուղատնտեսական և էկոլոգիական ուղղվածության ծրագրեր, մասնավորապես` օժանդակում է գյուղատնտեսական արտադրանքներն արտերկրներում իրացնելու, էկոլոգիական տարբեր խնդիրներ լուծելու և այլ հարցերում: Մենք ստեղծեցինք նաև «Վերամշակող գյուղարտադրողների կոալիցիա» կենտրոնը, որը բավականին արդյունավետ աշխատանքներ իրականացրեց:
«Եվրասիա» ԲՀԿ-ն իր աշխատանքների իրականացման ընթացքում սերտ համագործակցություն է ձեռք բերել Սևանի ազգային պարկի և այլ կառույցների հետ, որոնք առնչվում են կազմակերպության գործունեության ոլորտներին:
Այդ ծրագրերի շրջանակներում ես մի աշխատանքով հանդես եկա, որը վերաբերում էր Երևանում թափառող կենդանիների խնդրին և ներկայացրեցի այն Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին: Նա նշեց, որ ինքն այդ պահին այդքան էլ չի կարևորում թափառող կենդանիների նկատմամբ աշխատանքներ իրականացնելու գործընթացը, քանի որ սոցիալական խնդիրներ ունեցող անապահով խավը բավականին մեծ է Երևանում և առավել անհրաժեշտ է նրանց ուղղված ծրագրեր իրականացնել: Սակայն ես հակադարձեցի նրան` ասելով, որ լուծելով այդ կենդանիների խնդիրը` մենք նաև զարկ կտանք տուրիզմի զարգացումը, քանի որ յուրաքանչյուր արտասահմանցի երկրի մասին կարծիք է կազմում նաև կենդանիների նկատմամբ վերաբերմունքը կարևորելով: Անձամբ ես բացասական կարծիքներ շատ էի լսել զբոսաշրջիկներից ՀՀ-ում կենդանիների նկատմամբ ոչ հումանիտար վերաբերմունքի մասին:

ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ ես հանդես եկա

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ Երեւանում մեր հանդիպման ժամանակ, որն արժանացավ նրա հավանությանը:



-ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնը ընդամենը մեկ տարում վերածվեց ՀԱՊԿ ինստիտուտի, ի՞նչ խնդիրներ էր լուծում տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնը և ինչո՞ւ խնդիր առաջացավ կենտրոնը ինստիտուտի վերածելու:


-2007-2008թթ., երբ արդեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ավելի ակտիվ աշխատանքներ սկսեց իրականացնել, և այդ ժամանակ կարծես նորից անվտանգության խնդիրը դառնում էր թիվ մեկը մեր հանրության, պետականության համար, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հերթական անգամ Երևանում մեր կենցաղային հանդիպման ժամանակ, ես համարձակ և բաց տեքստով նրան ասացի, որ ՀԱՊԿ-ի մասին մեր հասարակությունը, անգամ պաշտոնյաներից շատերը մակերեսային տեղեկություններ ունեն կամ անգամ տեղեկացված չեն, և անհրաժեշտություն կա ստեղծելու մի կենտրոն, որը կզբաղվի հասարակության տարբեր շերտերին ՀԱՊԿ-ի գործունեության, նպատակների և կարևորության մասին տեղեկատվություն մատուցելու գործով: Նա ևս կարևորեց իմ բարձրացրած խնդիրը, որի արդյունքում որոշեցինք ստեղծել Հայաստանում ՀԱՊԿ-ի տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնը: Այդ որոշումը պաշտոնապես կայացվեց 2008թ. մեր կողմից հրավիրված կլոր սեղանի ձևաչափով մեծ քննարկման ժամանակ, որին մասնակցում էին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի քարտուղարը, քաղաքագետներ, հասարակական ակտիվ զանգվածների ներկայացուցիչներ, ուսանողներ, երիտասարդներ:


ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնն իր գործունեության մեկնարկը սկսեց ակտիվ և նախաձեռնողական աշխատանքներով: Մենք նախ համալրեցինք մեր ինֆորմացիոն բազան, որի հիման վրա հետագայում պետք է հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրեր իրականացնեինք: Այնուհետև ողջ հանրապետության տարածքում սկսեցինք տեղեկատվական ծրագրեր իրականացնել: Այդ ժամանակ աշխատանքային դժվարություններ էին առաջանում հատկապես գյուղական համայնքներում, որտեղ համակարգիչներ չկային, և մենք հատուկ ցուցատախտակներ էինք պատրաստում հայերեն և ռուսերեն լեզուներով, տրամադրում մեր ակտիվիստներից բաղկացած շրջիկ խմբերին, որպեսզի նրանք դրանց միջոցով իրականացնեն մեր կենտրոնի առաքելությունը:


Մեկ տարվա ընթացքում մեր կատարած աշխատանքը բավականին մեծ արձագանք և հետաքրքրություն գտավ հասարակության շրջանում, ինչպես նաև բարձր գնահատվեց ՀՀ իշխանությունների և ՀԱՊԿ քարտուղարության կողմից: Մեր աշխատանքների մասին տեղյակ էին նաև ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարությունները, ստացանք նաև նրանց բարձր գնահատականները: Բոլորն էլ գիտակցեցին, որ նման կենտրոնի ստեղծումը իսկապես անհրաժեշտություն էր: Այն, ամենակարևորը, բարձրացրեց ՀՀ հասարակության տեղեկացվածության մակարդակը ՀԱՊԿ գործունության մասին և կանխեց ապատեղեկատվության տարածման վտանգը` ինֆորմացիոն բացը լցնելով օբյեկտիվ տեղեկատվությամբ:

Պետք է ուրախությամբ նշեմ, որ մեր կենտրոնի գործունեության նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին երիտասարդները, ովքեր, լրացնելով իրենց ինֆորմացիոն հետաքրքրությունը, սկսեցին կամավոր ակտիվ մասնակցել մեր աշխատանքներին (մոտ 100 և ավելի երիտասարդներ), ինչպես նաև իրենց դիպլոմային աշխատանքների, թեզերի թեմաներն ընտրել հենց ՀԱՊԿ-ի գործունեության վերաբերյալ, անգամ գիտական աստիճան հայցելուց շատերը սկսեցին խորությամբ ուսումնասիրել ՀԱՊԿ-ի գործունեությունը:
Այդ ժամանակ պահանջ առաջացավ առավել հիմնարար ուսումնասիրություններ իրականացնել ոչ միայն ՀԱՊԿ-ի գործունեության, այլ նաև մեր երկրի, տարածաշրջանի աշխարհաքաղաքական անվտանգության խնդիրների վերաբերյալ, ինչն անհրաժեշտություն առաջացրեց, որպեսզի կենտրոնը վերածվի ինստիտուտի:

-Ինչպիսի՞ գործունեություն սկսեց ծավալել Հայաստանում ՀԱՊԿ-ի ինստիտուտը:


-Ընդլայնելով գործունեությունը` ինստիտուտը հուշագրեր, համագործակցության պայմանագրեր կնքեց բոլոր բուհերի, անվտանգության հարցերով զբաղվող բուհական գիտական կազմակերպությունների հետ ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս: Ինստիտուտը սկսեց կազմակերպել ամենամյա միջազգային գիտաժողովներ` նվազագույնը տարեկան երկու անգամ, որոնց մասնակցության հայտ են ներկայացնում աշխարհի ամենատարբեր երկրներից: Այս տարի ևս կազմակերպվելու են միջազգային գիտաժողովներ, մասնավորապես` սեպտեմբերի 27-29-ը ԳԱԱ էկոլոգանոո-սֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ, որին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 5-6 երկրի ճանաչված գիտնականներ: Երկրորդ գիտաժողովը կանցկացվի ՀՊՃՀ-ի հետ, որին մասնակցության հայտ են ներկայացրել աշխարհի 26 երկրներից մոտ 50 գիտական հիմնարկներ:

Մենք ևս յուրաքանչյուր ամիս ստանում ենք գիտաժողովների մասնակցության հրավերներ, որոնց սիրով մասնակցում ենք: Օրինակ` նախանցյալ տարի մեկնեցինք Վիեննա, որտեղ կազմակերպված գիտաժողովի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի փորձագետների հետ բավականին հետաքրքիր քննարկում ունեցանք: Գիտաժողովների ենք մասնակցել նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Բուլղարիայում, իսկ Ռուսաստանում գրեթե ամեն ամիս ունենում ենք հանդիպումներ գիտական տարբեր հիմնարկների և բուհերի ուսանողների հետ:

Ես մեր ամենամեծ հաջողությունը համարում եմ ինստիտուտի աշխատանքների նկատմամբ

վստահության բարձր դրսեւորումը ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս:



-Որքանով տեղյակ ենք, նման ինստիտուտ չունեն ՀԱՊԿ անդամ մյուս երկրները: Ո՞րն եք համարում ինստիտուտի ամենամեծ հաջողությունը

-Փորձեր արվել են ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրներում ստեղծել նման կենտրոն կամ ինստիտուտ, սակայն դրանք ձախողվել են՝ գուցե մեծամասամբ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Մենք ևս աշխատում ենք հասարակական հիմունքներով, չունենք բյուջետային ֆինանսավորում, այն կատարվում է կամավորության սկզբունքով` բարեգործների ներդրումների հիման վրա:
Ես մեր ամենամեծ հաջողությունը համարում եմ ինստիտուտի աշխատանքների նկատմամբ վստահության բարձր դրսևորումը ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև նրա սահմաններից դուրս, ինչպես նաև մեր մասնակցության, կարծիքի, խորհրդի կարևորումը խորհրդարանական և այլ ամենատարբեր քաղաքական քննարկումների ժամանակ:

-Ի՞նչ ծրագրեր ունեք ինստիտուտի գործունեության զարգացման ընդլայնման հետ կապված:


-Այս տարի Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, որը պարտավորեցնող է: ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի նախագահ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` մենք ավելի լայնածավալ գործունեություն ենք իրականացնում, որը շարունակվելու է մինչև տարեվերջ: Մենք պարտավորված ենք զգում այդ մեծածավալ աշխատանքներն իրականացնել` որպես ՀՀ քաղաքացիներ, որպես ՀՀ-ում գործող ՀԱՊԿ ինստիտուտ, մանավանդ, որ այս տարի ՀՀ-ում նախագահում է ՀԱՊԿ-ում, ինչն ավելի է ընդգծելու Հայաստանի դերը:
Մենք այս տարի կարողացանք ավելի բարենպաստ աշխատանքային պայմաններ ստեղծել մեր աշխատակիցների համար և ավելի ընդգրկուն, խորը և գիտական վերլուծություններ իրականացնել մեր տարածաշրջանի, մասնավորապես` մեր երկրի անվտանգությանը սպառնացող խնդիրների վերաբերյալ: Մենք նպատակ ունենք մեր աշխատանքներում ներգրավել ՀԱՊԿ-ի ղեկավար մարմիններին, մասնավորապես` հրավիրել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին, ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարներին, պաշտպանության նախարարներին, որպեսզի նրանք այցելեն մեր ինստիտուտ և անձամբ համոզվեն, որ այս նիստում բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվում և կարող ենք համատեղ ջանքեր գործադրելով` տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և անվտանգության ապահովման առավել կայուն երաշխիքներ ստեղծել: Մեր աշխատանքներում նաև ընդգրկում ենք մասնագետների արտերկրներից, ովքեր սիրով համագործակցում են անվտանգության ոլորտի մեր մասնագետների հետ, և կարծում եմ, որ տարեվերջում մենք նկատելիորեն ավելի շատ աշխատանքներ կիրականացնենք:
ՀԱՊԿ աշխատանքներում մեր ակտիվությունը փաստում է, որ կազմակերպության շրջանակներում Հայաստանը ունի ոչ միայն սպառողի, այլ նաև ներդրողի կարգավիճակ, քանի որ մեծ ներդրում ունի ՀԱՊԿ-ի աշխատանքների կատարելագործման, արդյունավետության բարձրացման, առավել գործուն կառույց դառնալու գործում:

-Պարո՛ն Թորոսյան, անվտանգության ի՞նչ երաշխիքներ ստացավ Հայաստանը` ՀԱՊԿ անդամ դառնալով. ո՞րն է հավաքական անվտանգության գլխավոր գաղափարը, նպատակը:


-Նախ նշեմ, որ սկզբնական շրջանում այն որպես Հավաքական անվտանգության պայմանագիր էր գործում` սկսած 1992թ., և միայն 2003թ. գրանցվեց ՄԱԿ-ում` որպես կազմակերպություն: Հիշենք նաև, որ պայմանագրի անդամ էին Վրաստանը, Ադրբեջանը, սակայն հետագայում Ադրբեջանը Հայաստանի հետ կոնֆլիկտի պատճառով դուրս եկավ ՀԱՊԿ-ի կազմից, ինչպես նաև Վրաստանը` Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ կապված խնդիրների արդյունքում: Ուզբեկստանն էլ անդամակցության կարճ կենսագրություն ունեցավ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Խորհրդային Միության լուծարումից հետո մեր տարածաշրջանում առկա վտանգներից և սպառնալիքներից պաշտպանվելու համար մեր երկիրը պետք է ունենար անվտանգության երաշխիքներ, և ինչպես ցանկացած պետություն` անկախ իր չափից և հզորությունից, միայնակ չէր կարող ապահովել իր անվտանգությունը: Դա էր պատճառը, որ անհրաժեշտություն առաջացավ անդամակցելու որևէ քաղաքական դաշինքի: Մեզ համար ընդունելի էր ՀԱՊԿ-ին անդամակցության տարբերակը, քանի որ նախ` այդ կազմակերպության անդամ պետությունների հետ նույն պատմական ճանապարհով էինք անցել` և՛ քաղաքական, և՛ ռազմական առումով, և մեր քաղաքական ու ռազմական գործիչները, կարելի է ասել, նույն դպրոցն էին անցել, և երկրորդ` մեզ համար հասկանալի և ընկալելի էին այդ կազմակերպության լեզուն և ձեռագիրը, ինչպես նաև անվտանգության այն միջոցառումներն ու միջոցները, որ գոյություն ունեին` որպես մեկ միասնական պետության կազմում: Կարծում եմ` նաև պատմությունը ցույց տվեց, որ մենք ճիշտ ընտրություն ենք կատարել, թեև մենք այլ ռազմաքաղաքական կառույցի միանալու առաջարկ չունեինք: Նման հնարավորություն կարող էր լինել ՆԱՏՕ-ին անդամակցությունը, սակայն չպետք է մոռանանք, որ մեր տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի կարկառուն ներկայացուցիչ է համարվում Թուրքիան, որը բավականին ազդեցիկ դեր ունի այդ կազմակերպությունում, կարողանում է իր կարծիքը, շահերը թելադրել: Այնպես որ, հատկապես այդ ժամանակահատվածում այդ դաշինքին մեր անդամակցությունը ուղղակի հնարավոր և ցանկալի չէր:

Մենք, իհարկե, ունենք համագործակցություն Հյուսիսատլանտյան դաշինքի հետ և եթե այն խորանա ու ժամանակը ցույց տա, որ կարող ենք մեր անվտանգությունը նաև այդ կառույցի հետ ապահովել, որտեղ իսկապես գերիշխող կլինեն մարդու իրավունքների պաշտպանությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը, այլ ոչ թե որևէ պետության կամ նրա ղեկավարի հետաքրքրություններն ու շահերը, ապա հնարավոր է ավելի սերտ համագործակցենք և ինչու ոչ, նաև անդամակցենք:

Պետք է նկատեմ նաև, որ Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ կան դժգոհություններ, որոնք ունեն և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Մենք պետք է հասկանանք, որ շատ հարցեր չեն կարող լուծվել մեր պատկերացրած պարզ միջոցներով, որովհետև աշխարհաքաղաքական խնդիրները, և հատկապես անվտանգությանը վերաբերող հարցերը շատուշատ անտեսանելի կողմեր ունեն, որ ոչ միայն հասարակության լայն շերտերին, այլ նույնիսկ մեզ` մասնագետներիս համար նկատելի չեն: Մենք պետք է հասկանանք, որ դիվանագիտության տեսանկյունից արված հայտարարությունները պետք չէ միանշանակ ընկալել, օրինակ, երբ ասում են` մենք Ձեր դաշնակիցն ենք, չպետք է մտածենք, որ իրենք պատրաստ են անտեսելու իրենց երկրի, տնտեսության շահերը և հակառակը, երբ ասում են, թե մեր դաշնակիցը չեն, չի նշանակում, որ պետք է խզել այդ երկրի հետ կապերը:

Բոլոր դեպքերում, իր բացթողումներով հանդերձ, մենք անվտանգության երաշխավորման տեսանկյունից ՀԱՊԿ-ին այլընտրանք չունենք: Սակայն, միևնույն ժամանակ, ինչպես նշեց ՀՀ նախագահը, մեր անվտանգության գլխավոր երաշխավորը Հայոց բանակն է, հայ զինվորը, որոնց առջև մենք խոնարհվում ենք:

-Ապրիլյան պատերազմը հայ ժողովրդին հնարավորություն տվեց վերագնահատելու և վերարժեքավորելու իր բարեկամներին և թշնամիներին: Որպես Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն` ինչպե՞ս կգնահատեք ՀԱՊԿ-ի դրսևորած վերաբերմունքը, քայլերը ապրիլյան պատերազմի ընթացքում:


-Եթե ես գնահատեմ ՀԱՊԿ-ի կեցվածքը, քայլերը` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով ցավում է յուրաքանչյուր հայ զինվորի կորստի համար, ապա իմ գնահատականը միանշանակ բացասական կլինի: Բայց եթե որպես մասնագետ վերաբերվեմ խնդրին, ապա պետք է նկատեմ, որ բավականին աշխատանքներ են կատարվել ՀԱՊԿ-ի, մասնավորապես` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից: Ես ինքս ներկա եմ գտնվել և կարող եմ փաստերով ապացուցել, որ նա մի քանի անգամ դատապարտող հայտարարություններով է հանդես եկել և, բնականաբար, շեշտել է, որ հակամարտությունը պետք է լուծվի միմիայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Նաև հասկանում եմ, որ եթե նրա հայտարարություններն առավել կտրուկ լինեին, ապա այդ բախումը դուրս կգար երկու երկրների սահմաններից և տարածաշրջանային բնույթ կկրեր: Բացի այդ, կտրուկ և կոնկրետ հայտարարությունների համար ՀՀ-ն, ըստ կանոնակարգի, պետք է հանդես գար համապատասխան առաջարկով, որը քննարկվեր անվտանգության խորհրդում, ընդունվեր որոշում և ըստ դրա` արվեին հայտարարություններ և իրականացվեին գործողություններ: Կարծում եմ` ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը նպատակահարմար չի գտել դիմելու նման հայտարարության, դիմումի, քանի որ համոզված է եղել, որ խորհրդի անդամ Ղազախստանը ամենայն հավանականությամբ դեմ կքվեարկեր, իսկ անդամներից մեկի դեմ քվեարկելու պարագայում որոշումը չէր ընդունվի ու կարող էր իր հետ ավելի մեծ բարդություններ առաջացնել:
Ես, ևս մեկ անգամ խոնարհվելով մեր բոլոր այն զինվորների, զինվորականների շիրիմների առջև, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, պետք է փաստեմ, որ նրանք կարողացան կասեցնել մի մեծ, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական կոնֆլիկտ:

-Ռուսաստանի դիրքորոշումը, գործելակերպը ապրիլյան պատերազմի ընթացքում միանշանակ չընկալվեց հայ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: Ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի քաղաքական մոտեցումը հակամարտ կողմերի նկատմամբ:

-Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմանն այդ հարցում, ապա կարծում եմ` որքան էլ մեզ համար ցավալի է, մենք չպետք է սպասենք, որ Ռուսաստանը կտրուկ հայտարարություններ կանի, քանի որ դա ավելի կսրի կոնֆլիկտը և կընդարձակի դրա սահմանները:
Ես, իհարկե, կուզենայի, որ Ռուսաստանը կանգներ հայ զինվորի, Հայաստանի կողքին, բայց եթե այդ ամենին վերաբերվենք սառը դատողությամբ, ապա Ռուսաստանի կտրուկ հայտարարությանը կհաջորդեր Թուրքիայի հայտարարությունը, որին` Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունը, և այդ պարագայում կրակը մարվելու փոխարեն` ավելի կբորբոքվեր: Դրա համար, որքան էլ մեզ համար ցավալի է, Ռուսաստանի նման դիրքորոշումը դիվանագիտական տեսակետից սպասելի էր:


Իր բացթողումներով հանդերձ` մենք անվտանգության երաշխավորման տեսանկյունից ՀԱՊԿ-ին այլընտրանք չունենք:

Սակայն, միեւնույն ժամանակ, ինչպես նշեց ՀՀ նախագահը, մեր անվտանգության գլխավոր երաշխավորը

Հայոց բանակն է, հայ զինվորը, որոնց առջեւ մենք խոնարհվում ենք:


-Պարո՛ն Թորոսյան, անշուշտ, ՀԱՊԿ ինստիտուտի զարգացման կարևոր գրավականն է նաև Ձեր նվիրված աշխատանքը: Դուք բազում պատասխանատու պաշտոններ եք վարել, արդյո՞ք աշխատանքային նախորդ փորձառությունները օգնում են այս աշխատանքում:


-Կարծում եմ` ինձ առաջինը օգնում է նվիրվածությունն իմ երկրին, ժողովրդին և իմ մեծ ցանկությունը օգտակար լինելու իմ հայրենիքին: Այդ տեսակետից ես փորձում եմ առավելագույնն անել իմ երկրի, նրա անվտանգության ապահովման համար, որը համարում եմ իմ պարտքը` ոչ թե աշխատանքը: Այդ հարցում, բնականաբար, ինձ օգնում են նաև այն գիտելիքները, որ ես ձեռք եմ բերել տարբեր կառույցներում, բուհերում, ակադեմիաներում: Ինձ շատ են օգնում նաև անմիջական շփումները տարբեր ռազմաքաղաքական կառույցների ղեկավարների հետ, ես նաև իմ անձնական մտերմությունը, կապերը փորձում եմ ծառայեցնել ի օգուտ իմ երկրի, մեր տարածաշրջանի անվտանգության ապահովմանը:

Ես ամենաբարձր պարգեւը եւ կոչումը համարում եմ մարդ եւ զինվոր լինելը:

-Ուսումնասիրելով պատմությունը` տեսնում ենք, որ հասարակ ժողովուրդը մշտապես խաղաղության կողմնակից է, սակայն աշխարհում խաղաղություն հաստատելը դժվարին խնդիր է: Ըստ Ձեզ` որո՞նք են բազում զրկանքների գնով պատերազմներ մղելու մարդկային ակնհայտ և գաղտնի դրդապատճառները:


-Կարծում եմ` հասարակության որոշակի խավերի` իշխանության, ահաբեկչական խմբավորումների ագահության մղումներն են հանդիսանում պատերազմների դրդապատճառներ: Բնականաբար, հասարակ ժողովուրդը պատերազմի ձգտում չունի: Նման ձգտումներով են պայմանավորված նաև մեր հարևան, ոչ բարեկամ Ադրբեջանի իշխանությունների, այդ երկրում գործող ահաբեկչական խմբավորումների պատերազմական նկրտումները:

-Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արդյո՞ք սցենարի շարունակություն պետք է ակնկալել, արդյո՞ք Հայաստանին վտանգ է սպառնում:

-Ցանկացած կայծից կարող է հրդեհ բռնկվել, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ եթե կայծ կա, այն հրդեհի չի վերածվի: Դրա համար մենք պետք է միշտ զգոն լինենք, պատրաստ պատերազմի: Բայց կարծում եմ, որ պատերազմին պատրաստ լինելը, վտանգները ժամանակին չեզոքացնելը միայն մեր բանակի խնդիրը չէ, այն նաև մեր քաղաքական շրջանակների, հասարակության յուրաքանչյուր անդամի խնդիրն է: Յուրաքանչյուրը կարող է օգնել և ընդհակառակը` խանգարել, բայց եթե հասարակությունը սիրում է իր զինվորին և ցանկացած պահի նրա կողքին է, և եթե բանակն իր թիկունքում զգում է սեփական ժողովրդի շնչառությունը, ապա ավելի հզոր և անպարտելի է դառնում:
Պետք է ցավով նշեմ, որ այսօր նկատում եմ որոշակի խավերի նկատմամբ հասարակության ատելության, թշնամանքի հրահրում, հատկապես օլիգարխների նկատմամբ, բայց դա ճիշտ մոտեցում չէ, չի կարելի թույլ տալ, որ մենք սկսենք մեր ներսում թշնամիներ փնտրել: Հավատացեք, դա վարակիչ հիվանդության նման կտարածվի ողջ հասարակության մեջ և անդառնալի հետևանքներ կթողնի: Կան համապատասխան մարմիններ, որոնք եթե ոչ իդեալական, ապա նորմայի սահմաններում կատարում են իրենց աշխատանքը ու հենց նրանց գործն է պատասխանատվության ենթարկելը օրինազանցներին:

-Պարո՛ն Թորոսյան, Դուք բազում պարգևներ եք ստացել, ո՞րն է ամենաբարձր և կարևոր գնահատականը Ձեզ համար:

-Ես իմ էությամբ այնպիսին եմ, որ ամենաբարձր պարգևը համարում եմ իմ շրջապատի, ժողովրդի գնահատականը, ինչի համար խորապես շնորհակալ եմ: Երբեմն մտածում եմ, որ ինձ ավելի բարձր են գնահատում, քան ես իրականում արժանի եմ, որը պարտավորեցնող է: Ամեն դեպքում ես ամենաբարձր պարգևը և կոչումը համարում եմ մարդ և զինվոր լինելը:

Աղբյուրը` Դե Ֆակտո Ամսագիր


Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և Երևանում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և...

09:45

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

09:19

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան Ոսկանյան

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան...

09:02

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01